Claude CodeBeginnerFree

Claude Code-ի ամբողջական ուղեցույց

Այս դասընթացը Claude Code-ի ամբողջական ուղեցույցն է նրանց համար, ովքեր սկսում են զրոյից։ Սկզբում կտեղադրես գործիքը և կսովորես նրա հետ աշխատել terminal-ում։ Կտեսնես նաև, թե ինչպես ձևակերպել առաջադրանքը, որ արդյունքը հեշտ ստուգվի։ Հետո կպարզենք, թե ինչպես է Claude Code-ն աշխատում ներսից։ Կխոսենք agent loop-ի ու գործիքների մասին, հետո՝ մոդելների և effort-ի։ Առանձին մոդուլներ կան թույլտվությունների և կոնտեքստի մասին։

Երկրորդ կեսում Claude Code-ը կհարմարեցնես քեզ։ Կկարգավորես settings.json-ը, կստեղծես քո status line-ը և output style-ը։ Կգրես skill-եր ու hook-եր, կավելացնես subagent-ներ և MCP server-ներ։ Վերջին մոդուլում կսովորես ավտոմատացնել աշխատանքը, իսկ ամբողջը կհավաքես քո սեփական plugin-ում։

Ամեն մոդուլ ավարտվում է գործնական աշխատանքով և հարցաշարով։ Բոլոր գործնական աշխատանքներն արվում են նույն ուսումնական repository-ում, որը մոդուլից մոդուլ մեծանում է։ Դասերում կա Claude Code-ի էկրանի մոտ 370 իրական նկար։ Գրեթե ամեն prompt-ի տակ երևում է, թե Claude-ն ինչ արեց և ինչ պատասխանեց։ Հրամաններն ու կարգավորումները ստուգված են պաշտոնական փաստաթղթերով և իրական գործարկումով՝ 2026 թ․ հոկտեմբերի դրությամբ։

12 modules40 hours
Claude Code-ի ամբողջական ուղեցույց

What you'll learn

  • Տեղադրել Claude Code-ը քո համակարգչում և լուծել տեղադրման խնդիրները
  • Արագ աշխատել ինտերակտիվ ռեժիմում՝ slash հրամաններով և ստեղնաշարի դյուրանցումներով
  • Հասկանալ agent loop-ը և Claude Code-ի ներքին գործիքները
  • Ընտրել մոդելն ու effort-ը և հետևել ծախսին
  • Վերահսկել, թե ինչ կարող է անել Claude-ը՝ թույլտվություններով և plan mode-ով
  • Կառավարել կոնտեքստը CLAUDE.md-ով և /compact-ով
  • Շարունակել հին session-ները և checkpoint-ով վերադառնալ ավելի վաղ վիճակին
  • Մի քանի առաջադրանք անել զուգահեռ՝ worktree-ներով
  • Կարգավորել settings.json-ը թե՛ քեզ, թե՛ թիմի համար
  • Ստեղծել քո status line-ը և output style-ը
  • Գրել skill-եր և hook-եր
  • Ավելացնել subagent-ներ և MCP server-ներ, հետո ամեն ինչ հավաքել մեկ plugin-ում
  • Ավտոմատացնել աշխատանքը GitHub Actions-ով և Agent SDK-ով

Prerequisites

  • Համակարգչից վստահ օգտվել և իմանալ, թե ինչ են ֆայլն ու պանակը
  • Պատրաստ լինել terminal-ում մի քանի պարզ հրաման գրելու
  • Claude-ի բաժանորդագրություն կամ Claude Console-ի API key

Modules

12 modules · 72 lessons · 12 tests

6 Lessons

6 Lessons

6 Lessons

6 Lessons

6 Lessons

6 Lessons

6 Lessons

6 Lessons

6 Lessons

6 Lessons

6 Lessons

6 Lessons