Էս lab ում մեր goal ն ա կարդալ my_password.txt ֆայլը։ Բայց մինչև դրան հասնելը, պետք ա հասկանանք application ը ոնց ա աշխատում, ինչ template engine ա օգտագործում ու արդյոք կարանք դրա միջոցով server side գործողություններ անենք։

Մուտք գործելու համար ունենք հետևյալ credentials ը

Username: content-manager

Password: C0nt3ntM4n4g3r

1. Սկզբում ուսումնասիրում ենք app ը

Առաջին հերթին login ենք լինում ու սկսում ուսումնասիրել app ը։


Երբ SSTI ենք փնտրում, առաջին բաներից մեկը, որ անում ենք, փորձում ենք գտնել user controlled input ներ։ Այսինքն էնպիսի տեղեր, որտեղ մենք կարանք ինչ-որ բան գրենք, ու app ը հետո էդ տվյալն օգտագործի կամ ցույց տա։

Եսի մի քիչ նման ա xss ի հայտնաբերմանը, բայց տարբերությունն էն ա, որ SSTI ի դեպքում ուզում ենք հասկանալ արդյոք մեր input ը server ի կողմից մշակվում ա որպես template։ Սկզբում սովորական input ներում ոչ մի հետաքրքիր բան չենք գտնում։ Մեր գրածը էն ձևով չի արտացոլվում, որից կարանք շարունակենք SSTI ի ուսումնասիրությունը։

2. Գտնում ենք template ի խմբագրման հնարավորությունը

Եթե մտնենք կոնկրետ product ի էջ, կնկատենք, որ product ID ից բացի ունենք նաև template-ը edit անելու հնարավորություն։

Ու հենց էստեղ արդեն հետաքրքիր ա դառնում։

Եթե application ը մեզ թույլ ա տալիս template փոխել, ուրեմն արժի ստուգել ինչ syntax ա օգտագործվում ու արդյոք մեր գրած expression ները server ը կատարում ա, թե ուղղակի որպես սովորական text ա ցույց տալիս։ Template ում մի քիչ ուսումնասիրելուց հետո նկատում ենք $ նշանով expression։ Հիմա դեռ չենք կարող հաստատ ասել, թե կոնկրետ ինչ template engine ա օգտագործվում, բայց արդեն ունենք մի բան, որի վրա կարանք աշխատենք։

Սեղմում ենք Preview ու տեսնում, որ application ը վերադարձնում ա product ի անունը, stock ը ու price ը։ Այսինքն template ը մշակվում ա, ու մենք ունենք տեղ, որտեղ կարանք շարունակենք մեր testing ը։

3. Փորձում ենք հասկանալ՝ ինչ template engine ա օգտագործվում

Հիմա մեր հաջորդ քայլը template engine ը պարզելն ա։ Ինչպես գիտենք, տարբեր template engine ներ տարբեր syntax ներ ունեն։ Դրա համար կարող ենք օգտագործել HackTricks ի նման resources ներ ու համեմատել մեր գտած syntax ը հայտնի տարբերակների հետ։

Բայց միայն syntax ը տեսնելով չենք ուզում ուղղակի գուշակել։ Ավելի լավ ա փորձենք application ից լրացուցիչ տեղեկություն ստանալ։ Մեր դեպքում որոշում ենք ստուգել կարա՞նք error առաջացնենք, որը մեզ մի քիչ ավել բան կասի application ի մասին։

4. Առաջացնում ենք error ու գտնում FreeMarker ը

Template ում product price ի փոխարեն փորձում ենք գրել jermuk ու սեղմում Preview։

Ու էստեղ արդեն ստանում ենք application error։ Եթե ուշադիր նայենք error ին, կնկատենք, որ այն բացահայտում ա օգտագործվող template engine ը FreeMarker։ հենց էս պահն ա կարևոր, որովհետև հիմա արդեն ուղղակի չենք գուշակում։ Մենք գիտենք, թե ինչ engine ի հետ գործ ունենք, ու կարանք ուսումնասիրենք դրա syntax ն ու հնարավորությունները։ Մի բան էլ հիշենք. իրական application ներում նման error message ները չպետք ա բացահայտեն ներքին տեխնիկական տեղեկություններ, որովհետև attacker ին կարող են օգնել հասկանալ ինչի հետ գործ ունի։

5. Անցնում ենք FreeMarker ի exploitation ին

Հիմա, երբ արդեն գիտենք, որ օգտագործվում ա FreeMarker, գնում ենք ուսումնասիրելու դրա համար համապատասխան SSTI payload ները։

Մեր նպատակը հասկանալն ա կարո՞ղ ենք template ի միջոցով հասնել սովորական rendering ից ավելի լուրջ գործողությունների։ Այս lab ում գտնում ենք համապատասխան payload ը, որը նախատեսված ա server side գործողություն կատարելու համար, ու տեղադրում ենք այն template ի մեջ։

Հետո նորից սեղմում ենք Preview։

Ու ստանում ենք id command ի արդյունքը։

id command ը ցույց ա տալիս, թե ինչ user ի privileges ով ա կատարվում գործողությունը։ Այսինքն արդեն ունենք ապացույց, որ տվյալ lab ում խնդիրը միայն template ի սխալ մշակումը չի։ Մեր գտած SSTI ն թույլ ա տալիս հասնել server side command execution ի։

6. Փորձում ենք տեսնել ինչ կա directory ում

հիմա ուզում ենք հասկանալ ինչ ֆայլեր կան մեզ հասանելի directory ում։ Դրա համար նախորդ քայլում օգտագործած command ը փոխարինում ենք ls ով ու նորից սեղմում Preview։

Application-ը վերադարձնում ա directory-ի պարունակությունը, ու էստեղ նկատում ենք my_password.txt ֆայլը։

Հիմա արդեն գիտենք որ ֆայլն ենք փնտրում։

7. Կարդում ենք ֆայլը

Հաջորդ քայլը պարզ ա։

ls ի փոխարեն օգտագործում ենք cat my_password.txt, որպեսզի տեսնենք ֆայլի պարունակությունը։ սեղմում ենք Preview, ու application ը վերադարձնում ա ֆայլի content ը։

Էս lab ից ամենակարևոր բաները

SSTI փնտրելիս պետք ա ուսումնասիրել user controlled input ները ու հասկանալ արդյոք դրանք մշակվում են server side template ի կողմից։ Error message ները երբեմն բացահայտում են օգտագործվող template engine ը։ Երբ գիտենք engine ը, ավելի հեշտ ա հասկանալ դրա հնարավորություններն ու ուսումնասիրել համապատասխան attack vectors ը։ SSTI ն միշտ չէ, որ սահմանափակվում ա միայն template ի փոփոխությամբ։ Որոշ դեպքերում այն կարող ա հասնել serve -side command execution ի։

Ու ամենակարևորը միայն template expression տեսնելը դեռ չի նշանակում, որ SSTI ունենք։ Պետք ա ստուգենք արդյոք server ը մեր input ը իրականում որպես template code ա մշակում ու ինչ ազդեցություն կարող ենք ապացուցել։