<<Eat the Frog» մեթոդը՝ որպես արդյունավետության գաղտնիք


Մարդիկ հաճախ բախվում են միևնույն խնդրին, այն է՝ օրվա ընթացքում բազմաթիվ աշխատանքներ են կատարում, զբաղված են լինում առավոտից երեկո, բայց օրվա վերջում հասկանում են, որ ամենակարևոր գործն այդպես էլ չեն հասցրել ավարտել։ Ինչո՞ւ է դա տեղի ունենում։ Պատճառներից մեկն այն է, որ մենք հակված ենք նախընտրելու հեշտ և հաճելի աշխատանքները՝ հետաձգելով այն գործերը, որոնք պահանջում են ավելի շատ ժամանակ, ջանք կամ հոգեբանական պատրաստվածություն։ Սակայն հենց այդ հետաձգված աշխատանքներն են երբեմն ամենամեծ նշանակությունն ունենում մեր նպատակներին հասնելու համար։

Այս խնդրի լուծմանը հետաքրքիր մոտեցում է առաջարկում «Eat the Frog» («Կեր գորտին») ժամանակի կառավարման արդյունավետության մեթոդը, որը հայտնի է դարձել հատկապես Բրայան Թրեյսիի համանուն գրքի շնորհիվ։ Ի՞նչ է նշանակում «կեր գորտին»։


Պատկերացրեք, որ Ձեր առջև մի քանի աշխատանք կա։ Դրանցից մի քանիսը հեշտ են և հաճելի, մյուսները՝ բարդ ու ժամանակատար։ Դուք կարող եք սկսել ամենահեշտ աշխատանքից, արագ ավարտել այն և հաճույք զգալ կատարածի համար։ Այնուհետև անցնել հաջորդին՝ հույս ունենալով, որ ավելի ուշ կհասնեք ամենաբարդ գործին։

Սակայն ժամանակն անցնում է, հոգնածությունն ավելանում է, և օրվա վերջում պարզվում է, որ ամենակարևոր աշխատանքը մնացել է անավարտ։

«Կեր գորտին» մեթոդը առաջարկում է հակառակ մոտեցումը, այն է՝ օրը սկսել այն ամենակարևոր գործից, որը հակված եք հետաձգելու, բայց որի կատարումը Ձեզ առավել մեծ օգուտ կտա։



Հոդվածի շարունակությունը կարդացեք՝ սեղմելով ներքոհիշյալ հղումը՝


https://medium.com/@Nareksl/eat-the-frog-%D5%B4%D5%A5%D5%A9%D5%B8%D5%A4%D5%A8-%D5%B8%D6%80%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%A1%D5%B2%D5%BF%D5%B6%D5%AB%D6%84-e01f8ed7f86e