Linux-ը միայն մի տեսք կամ աշխատասեղան(desktop) չէ։ Օրինակ՝ GNOME-ը և KDE Plasma-ն պատրաստի գրաֆիկական միջավայրեր են՝ իրենց վահանակներով, կարգավորումներով և հավելվածներով։ Բայց Linux-ում կարելի է նաև ինքնուրույն ընտրել աշխատասեղանի տարբեր բաղադրիչները։
Niri-ն Wayland compositor է, որը կառավարում է պատուհանների դասավորությունն ու ցուցադրումը։ Դրա գլխավոր առանձնահատկությունը scrollable tiling-ն է․ պատուհանները դասավորվում են հորիզոնական շարքով, որը կարող է շարունակվել էկրանի սահմաններից այն կողմ։ Նոր պատուհան բացելիս մյուսները պարտադիր չէ փոքրացվեն․ կարելի է պարզապես շարժվել շարքի երկայնքով։
Պատկերացրու՝ համակարգչիդ բացված պատուհանները կինոժապավենի կադրեր են։ Նոր պատուհան բացելիս ժապավենը շարունակվում է դեպի աջ, իսկ էկրանը ցույց է տալիս դրա միայն մի հատվածը։ Niri-ի հիմնական գաղափարը հենց սա է։

Niri-ն միակը չէ։ Hyprland-ը հայտնի է անիմացիաներով և անհատականացման լայն հնարավորություններով, Sway-ը շարունակում է i3-ի դասական tiling մոտեցումը:
Բացի պատուհանների դասավորությունից, Niri-ն ունի նաև workspaces՝ առանձին աշխատանքային տարածքներ, որոնց միջոցով կարելի է իրարից առանձնացնել տարբեր գործեր։ Օրինակ՝ մեկում աշխատել կոդի վրա, մյուսում պահել browser-ը և փաստաթղթերը։ Overview-ն էլ թույլ է տալիս ընդհանուր տեսքով տեսնել բացված պատուհաններն ու աշխատանքային տարածքները և արագ անցնել անհրաժեշտին։
Niri-ն հատկապես կարող է դուր գալ նրանց, ովքեր աշխատում են մի քանի մոնիտորով․ յուրաքանչյուր մոնիտորի վրա կարելի է առանձին կազմակերպել պատուհաններն ու աշխատանքային տարածքները։
Niri-ն ինքնուրույն չի ապահովում աշխատասեղանի բոլոր սովորական գործառույթները։ Օրինակ՝ վերևի կամ ներքևի վահանակը, որտեղ երևում են ժամը, բացված ծրագրերը կամ համակարգի վիճակը։ Նույնը վերաբերում է ծրագրերը որոնելու ու բացելու մենյուին և այլ գործիքներին։
Դրա համար կարելի է տարբեր ծրագրեր համադրել կամ օգտագործել պատրաստի լուծումներ, օրինակ՝ Noctalia Shell-ն կամ DankMaterialShell-ը, որոնք միավորում են այդ գործառույթներից մի քանիսը։
Ես օգտագործում եմ Niri & DankMaterialShell որը կարգավորելուց հետո հետևյալ տեսքը ունի՝


Niri-ն բոլորի համար չէ։ Եթե ցանկանում ես պատրաստի միջավայր, GNOME-ը կամ KDE Plasma-ն կարող են ավելի հարմար լինել։ Բայց եթե ուզում ես ինքդ ընտրել աշխատասեղանի բաղադրիչները ու չես վախենում config֊ներից, արժե փորձել։
Հղումներ։
How Is niri This Good? Live Demo + Config (ENG)
Niri — Hyprland больше НЕ НУЖЕН (RUS)
Почему все сходят с ума по Тайлингу в Linux? | Hyprland & Niri (RUS)





Comments (2)