Մարդկանց վարքագծի կանխատեսումը շատերին է հետաքրքրում։ Նրանք, ովքեր կարողանում են կանխատեսել մարդկանց կամ որևէ մարդու վարքագիծը, միշտ հասնում են իրենց ուզածին, հաջողակ են, իրենց նպատակներն իրագործում են հեշտությամբ՝ առանց մեծ ջանքեր թափելու։
Իսկ ինչպե՞ս կանխատեսել մարդկանց վարքագիծը։
Նախ ասենք, որ ինչքան մեծ է մարդկանց խումբը, այնքան հեշտ է կանխատեսել նրանց վարքագիծը և հակառակը։ Ամենադժվարը մեկ մարդու վարքագիծը կանխատեսելն է։
Մեծ խմբերի մարդկանց վարքագծի կանխատեսումն օգտագործվում է բիզնեսում, ֆինանսական բորսայում, մարքետինգում, քաղաքականության մեջ և նմանատիպ այլ բնագավառներում։
Մեկ մարդու վարքագծի կանխատեսումն անհրաժեշտ է միջանձնային հարաբերություններում, հոգեբանության մեջ և կոնկրետ անձանց առաջարկներ ներկայացնելիս։
Օրինակ՝ երբ երկրում պատերազմ է, շատերը փորձում են հնարավորության դեպքում հեռանալ երկրից, սկսում են խուճապային գնումներ անել՝ գնելով մեծ քանակությամբ առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ, հանել իրենց գումարները բանկերից՝ դատարկելով բանկոմատները։
Մեկ այլ օրինակ բերենք։ Ենթադրենք ֆինանսական բորսայում կազմակերպություններից մեկի բաժնետոմսերը սկսում են կտրուկ նվազել։ Այս դեպքում աշխատում է այսպես կոչված <<ամբոխի էֆեկտը>>։ Այն է՝ մարդկանց մոտ սկսում է աշխատել այն միտքը, թե բոլորը վաճառում են, ես էլ պետք է վաճառեմ։ Շատերը նույնիսկ չեն խորանում պատճառների մեջ, այլ պարզապես կրկնում են մյուսների վարքագիծը։
Շատերիս առավել քան հետաքրքում է կանխատեսել ոչ թե շատ մարդկանց, այլ ընդամենը մեկ մարդու վարքագիծը։
Սա շատ ավելի բարդ է։ Մարդու վարքագիծը կանխատեսելու համար պետք է նրան լավ ճանաչել, իմանալ նրա շահը, հետաքրքրությունները, պահանջմունքը, վերաբերմունքը այս կամ այն մարդու կամ երևույթների նկատմամբ։
Հոդվածի շարունակությունը կարող եք կարդալ՝ սեղմելով ներքևում նշված հղման վրա՝

Comments (0)