Այս դասում Python-ը կտեղադրենք քո համակարգչում ու փոքր ստուգումով կհամոզվենք, որ այն աշխատում է։
Ինչ կսովորես
Python-ը կգտնես ու կտեղադրես քո համակարգի համար, հետո terminal-ում կստուգես դրա տարբերակը։ Կտեսնես նաև, թե ինչով է terminal-ի հրամանը տարբերվում Python կոդից։
Կարդա միայն քո օպերացիոն համակարգի բաժինը։ Մյուսները կարող ես բաց թողնել։
Ինչ ենք տեղադրում
Python interpreter-ը այն ծրագիրն է, որը կատարում է մեր գրած կոդը։ Այս կուրսի համար պետք է Python 3.12 կամ ավելի նոր կայուն տարբերակ, որը դեռ աջակցվում է։ Նույն նվազագույն տարբերակը պետք կգա նաև հետագա SQLite նախագծերում։
Ընտրիր քո համակարգին համապատասխանող կայուն տարբերակը։ Ներբեռնման էջում alpha, beta կամ release candidate նշված տարբերակները փորձնական են։ Սկզբնական դասերի համար ամենավերջին patch տարբերակն ունենալը պարտադիր չէ։
Terminal-ը պատուհան է, որտեղ հրամաններ ես գրում ու գործարկում։ Հրամանը գրելուց հետո սեղմիր Enter։ Կոդի բլոկից պատճենիր միայն հրամանը։
Windows
Ընտրիր Python Install Manager-ն ու տեղադրիր։ Նույնը կարող ես գտնել նաև Microsoft Store-ում։
Start-ում գտիր PowerShell-ը և բացիր նոր պատուհան։
Գործարկիր՝
python --versionԵթե Python-ը դեռ տեղադրված չէ, Install Manager-ը առաջին գործարկման ժամանակ կարող է սկսել այն ներբեռնել։ Սպասիր, մինչև ավարտի, և նորից ստուգիր։
Եթե python-ը չի ճանաչվում, փորձիր՝
py --versionԵթե py-ն աշխատում է, այս մոդուլի Windows հրամաններում python-ի փոխարեն կարող ես գրել py։
Եթե երկու հրամանն էլ չեն աշխատում, փակիր PowerShell-ն ու նորից բացիր։ Եթե դա էլ չօգնի, նայիր Windows-ի պաշտոնական խնդիրների լուծման բաժինը։ Հին տեղադրումները մի ջնջիր, քանի դեռ չգիտես, թե որ ծրագրերն են դրանցից օգտվում։
macOS
Ներբեռնիր քո համակարգի հետ համատեղելի կայուն տարբերակի տեղադրման ֆայլը։
Բացիր
.pkgֆայլը և անցիր Continue, հետո Install քայլերը։

Այսպես է սկսվում տեղադրումը։ Նկարը Python-ի պաշտոնական փաստաթղթերից է, ու տարբերակի համարը կարող է չհամընկնել քո ֆայլի հետ։ Աղբյուր՝ Python Software Foundation։
Applications-ում բացիր քո տեղադրած տարբերակի Python թղթապանակը և գործարկիր Install Certificates.command-ը։ Սա ավարտում է սերտիֆիկատների կարգավորումը։
Spotlight-ով գտիր Terminal-ը, բացիր և գրիր՝
python3 --versionmacOS-ում կարող է արդեն լինել Python, որից օգտվում են Apple-ի գործիքները։ Այն մի ջնջիր ու մի փոխարինիր։ Python.org-ից տեղադրածը կարող է աշխատել դրա կողքին։
Ubuntu Linux
Նախ բացիր Terminal հավելվածը և ստուգիր՝
python3 --versionԵթե արդեն ունես Python 3.12 կամ ավելի նոր աջակցվող տարբերակ, անցիր ներքևի ստուգմանը։ Եթե տեսնում ես 3.11 կամ ավելի հին տարբերակ, նախ նայիր քո Ubuntu տարբերակի պաշտոնական ուղեցույցը Python-ի տեղադրման մասին։ Համակարգի Python-ը ձեռքով մի փոխարինիր։
Եթե Python-ն ընդհանրապես չկա, Ubuntu-ում հերթով գործարկիր այս երկու հրամանը՝
sudo apt update
sudo apt install python3-fullԱռաջինը թարմացնում է հասանելի փաթեթների ցանկը, երկրորդը տեղադրում է Python-ի ամբողջական փաթեթը։ sudo-ն կարող է քո համակարգչի գաղտնաբառը հարցնել։ Գաղտնաբառը գրելիս նիշերը կարող են չերևալ, ու դա նորմալ է։
Տեղադրելուց հետո նորից գործարկիր python3 --version-ը։
Այլ Linux դիստրիբյուտիվներում օգտվիր տվյալ դիստրիբյուտիվի փաթեթների կառավարիչից ու պաշտոնական ուղեցույցից։ Վերևի apt հրամանները բոլոր Linux համակարգերի համար չեն։
Ինչ պետք է տեսնես
Տարբերակը ստուգելիս կստանաս մոտավորապես այսպիսի պատասխան՝
Python 3.14.8Սա ընդամենը օրինակ է։ Քո թվերը կարող են ուրիշ լինել։
Հիմա ստուգենք, որ Python-ը կոդ էլ է կատարում։
Windows՝
python -c "print(2 + 3)"macOS և Linux՝
python3 -c "print(2 + 3)"Սպասվող արդյունքը՝
5-c-ով Python-ին ասում ենք, որ կատարի չակերտների մեջ գրված կոդը։ print()-ը այստեղ ցույց է տալիս գումարման արդյունքը։
Երկու ստուգումը Linux terminal-ում։ Առաջինը տպում է տարբերակը, երկրորդը՝ Python-ի հաշված 5-ը։ Քո տարբերակի համարը կարող է ուրիշ լինել։ macOS-ում հրամաններն ու արդյունքը նույնն են։
Եթե տեսնում ես >>> նշանը
Ուրեմն բացել ես Python-ի ինտերակտիվ միջավայրը՝ REPL-ը։ Այստեղ Python կոդ ենք գրում, օրինակ՝ print(2 + 3)։
python --version-ի նման հրամանները գրվում են terminal-ում, REPL-ից դուրս։ Terminal-ին վերադառնալու համար գրիր՝
exit()Linux terminal։ python3 գրելուց հետո հայտնվում է >>>-ը։ REPL-ում Python-ը terminal-ի հրամանը կոդ է համարում ու տալիս է NameError։ exit()-ից հետո նորից terminal-ի prompt-ում ենք։ Առաջին տողերում տարբերակն ու ամսաթիվը քո մոտ ուրիշ կլինեն։
Ինքնուրույն աշխատանք
Գործարկիր տարբերակի ստուգումը։
Նույն ձևով հաշվիր 12 + 8։
Փակիր terminal-ը, բացիր նորը և նորից ստուգիր։
Ավարտի չափանիշ․ նոր terminal-ում տեսնում ես Python 3.12 կամ ավելի նոր տարբերակ, իսկ երկրորդ հաշվարկը տալիս է 20։
Ստուգիր քեզ
Մտածիր երկու հարցի մասին։ Ինչո՞վ է python3 --version-ը տարբերվում print(2 + 3)-ից։ Ի՞նչ է նշանակում >>> նշանը։
Առաջինը terminal-ի հրաման է, երկրորդը՝ Python կոդ։ >>>-ը ցույց է տալիս, որ Python-ը պատրաստ է քո գրած կոդն ընդունել։
Հաջորդ քայլը
Python-ը պատրաստ է։ Հաջորդ դասում կկարգավորենք կոդի խմբագրիչն ու կստեղծենք կուրսի աշխատանքային թղթապանակը։