Նախաբան
Որոշեցի 2-րդ շերտը ավարտեմ, որ փազլը հավաքվի ու հասկանալի լինի ինչա կատարվում վաբշե Data Link շերտում։
Անցաց փոստից հասկանալի դարձավ թե սարքերը ոնց են միմյանց ճանաչում ցանցում ու ինչ ինֆորմացիա են ուղարկում որպեսզի իրար հասկանան։ Բայց բնականաբար հասկանալի չի թե էդ ցանցը ինչ տեսք ունի ու ոնց են մի քանի սարքեր միաժամանակ միանում իրար։
Ցանցերը հիմնականում բաժանվում են տեսակների ըստ աշխարհագրական չափի ու դիրքի։ Հիմնական տեսակներն են (փոքրից մեծ ըստ չափի) ՝
PAN (Personal Area Network) - Փոքր չափի ցանցերն են որոնք իրենց մեջ ընդգրկում են մեկ մարդու մի քանի device-ներ։ Պարզ լեզվով հեռախոսով ցրած WIFI որի տարածվածության ռադիուսը ամենաշատը 10 մետր է։ Հիմնականում ինֆորմացիայի փոխանցման միջոցը (ֆիզիկական շերտում) ռադիոալիքներն են (WIFI):
LAN (Local Area Network) - Հայերեն նաև անվանում են լոկալ ցանց: Ինչպես ասեց իմ աշակերտներից մեկը “մեծ աշխարհի վրա փոքր ցանցա”: Իսկ եթե տեխնիկական լեզվով, փոքր աշխարհագրական տարածքներ գրավող ցանց է, ինչպիսիք են՝ տունը, գրասենյակը, դպրոցները և այլն։ Այսպիսի ցանցերը լինում են և լարային և wifi-ով։ Մեր բոլորի տներում եղած ցանցը, որին մենք միանում ենք համարվում են լոկալ ցանց։
MAN (Metropolitan Area Network) - Մեկ քաղաքի կամ ապրելավայրի(ուրիշ համապատասխան բառ չմոգոնեցի) տարածքում եղած ցանց է, որը իր մեջ ընդգրկում է քաղաքի տարբեր թաղամասերի ցանցեր։
WAN (Wide Area Network) - Ցանց է, որը ընդգրկում է մեծ աշխարհագրական տարածքներ՝ երկրներ, մայրցամաքներ և այլն։ Ամենամեծ WAN ցանցը Ինտերնետն է:
Նախապես ասեմ, որ MAN-ը իր մեջ ընդգրկում է հարյուրավոր եթե ոչ հազարավոր LAN էր և PAN էր իսկ WAN-ը մի քանի հարյուր հազար LAN էր, MAN էր ու այլ չափերի ցանցեր։
Էս բոլոր ցանցերի լիարժեք աշխատանքի համար միայն MAC հասցեները բավարար չեն, բայց այդ թեմային արդեն անրադարնալու ենք 3-րդ Network Layer-ում։
Ինչպես է ստեղծվում լոկալ ցանց?
LAN (Local area Network) - լոկալ ցանց է, որը միացնում է համակարգիչները և այլ սարքերը սահմանափակ աշխարհագրական տարածքում, ինչպիսիք են տունը, գրասենյակը կամ շենքը: LAN ստեղծելու համար սովորաբար օգտագործվում են Ethernet (լարային ցանցեր) կամ Wi-Fi (անլար ցանցեր):
Հիմա արդեն հասանք էն թեմային թե ոնց են մի քանի սարքեր կապվում միմյանց մի ցանցի տարածքում ու շատերը կմտածեն, որ էն անտենաներով wifi սարքի միջոցով, բայց կսխալվեն։
Լոկալ ցանցում սարքերը միմյանց կապող սարքը անվանում են Switch:
.webp)
Switch
Switch-ի պորտերին միանում են մի քանի համակարգիչներ ու ինֆորմացիան ուղարկում են Switch-ին իսկ ինքը արդեն ըստ MAC address-ների ինֆորմացիան ուղարկում է հասցեատիրոջը։
Պարզ լոկալ ցանցը ունի այսպիսի տեսք՝

Բոլոր սարքերը ունեն MAC հասցեներ, switch-ի բոլոր պորտերը համարակալված են ճիշտ հասցեավորման համար։
Switching
Օրինակ՝ F1:23:45:67:89:AB MAC-հասցեով սարքը ուղարկում է Frame 00:1A:2B:3C:4D:5E MAC-հասցեով սարքին։ Այս օրինակում Switch-ը ունի բոլոր սարքերի մասին տեղեկություն բացի ուղարկող սարքից։
Switch-ը հասցեավորման տվյալները պահպանում է նկարում պատկերված աղյուսակի տեսքով, որը անվանում են mac addres table:
Ուղարկող սարքը ինֆորմացիան ուղարկում է Switch-ին։

Switch-ը ստանում է ինֆորմացիան և վերածում է Frame-ի, frame-ից դուրս է բերում ուղարկող համակարգչի MAC հասցեն (F1:23:45:67:89:AB) և ավելացնում է Mac-Address-Table-ում համապատասխան պորտի դիմաց որով Frame-ը ստացել է։
Switch-ը ստուգում է արդյոք ստացող համակարգչի MAC (00:1A:2B:3C:4D:5E) հասցեն կա իր Mac-Address-Table-ում։ Հայտնաբերելու դեպքում, Frame-ը ուղարկվում է գտնված MAC հասցեին համապատասխանող պորտով (Fa0/1) դեպի ստացող Համակարգիչ։

Համակարգիչը ստանում է Frame-ը, մշակում է և նրա մեջ պարունակվող ինֆորմացիան փոխանցում է դեպի վերև OSI model-ի 3-րդ (Network) շերտին։
Իրական LAN ցանցում սարքերը, այդ թվում Switch-ը ամենասկզբում միմյանց մասին ինֆորմացիա չունեն, այսինքն switch-ի mac-address-table֊ը դատարկ է։ Mac address-ները նրանք ստանում են միմյանցից հատուկ մեխանիզմների շնորհիվ, որին կանրադառնանք ավելի ուշ։







Comments (0)