Ցանցային մոդելների համեմատությունը ըստ իս

TCP/IP և OSI մոդելների հիմնական տարբերությունը ոնց գիտեք «Ցանցերը չայնիկների համար N1»-ից դա շերտերի քանակն է, բայց բացի դա կա աշխատանքի և բացատրման լոգիկայի տարբերություն։

OSI մոդելի ներքևի 2 շերտերում կատարվում են իրար հետ կապված գործողություններ ինչի համար պրակտիկ TCP/IP մոդելում այդ 2 շերտը միավորված են է 1 շերտում (եթե ինչ TCP/IP մոդելը OSI մոդելից շուտա ստեղծվել)։

Physical շերտի հիմնական ֆունկցիան ինֆորմացիայի փոխանցումն է ֆիզիկական միջավայրով (լարեր։ հոսանքի իմպուլսներ նույն ինքը բիթեր կամ ռադիոալիքներ նույն ինքը WIFI)

Physical Layer

Այս շերտում կատարվում են հետեւյալ ֆունկցիաները՝

  1. Սարքերի միացում ֆիզիկական միջավայրում
    Սարքերը ֆիզիկակապես միանում են միմյանց, բիթերի փոխանցման համար։ Կապը կարող է լինել լարերով(UTP, USB) կամ ռադիոալիքներով։

  1. Տվյալների վերածումը բիթերի (կոդավորում).
    Չնայած նրան որ համակարգչում ամբողջ ինֆորմացիան որպես բիթա, մոդելների լոգիկան իրանից ենթադրումա, որ ամեն շերտում տվյալները ունեն տարբեր ֆորմատներ և շերտից շերտ տեղափոխվելով փոփոխվումա նաև տվյալների ֆորմատը, Physical շերտում կա 2 ֆորմատ։

    1. 1֊ին տվյալների ֆորմատի փոփոխությունը լինում է երբ ինֆորմացիան 2-րդ շերտից գալիս է 1֊ին շերտ, եկած ինֆորմացիան վերածվում է բիթերի։
      Տվյալների փոխակերպումը բիթերի կոչվում է կոդավորում

    2. 2֊րդ տվյալների ֆորմատի փոփոխությունը լինում է երբ ինֆորմացիան լարերով կամ ռադիոալիքով տեղափոխվելու համար բիթերից վերածվում է ֆիզիկական ազդանշանի (էլեկտրական իմպուլս կամ ռադիոալիք)։
      Բիթերի փոխակերպումն է ֆիզիկական ազդանշանների կոչվում է մոդուլյացիա։


Երբ բիթերը վերածվում են ազդանշանների, ֆիզիկական մակարդակը զբաղվում է դրանց փոխանցմամբ համապատասխան միջավայրով (հոսանքի իմպուլս, ռադիոալիք և այլն)

Ինֆորմացիան ստանալու ժամանակ կատարվում է նույն գործողությունները ուղակի հակառակ կերպով, այսինքն, ֆիզիկական ազդանշանները ստանալուց հետո վերածվում են բիթերի իսկ բիթերը փոխանցվելով վերևի շերտ, այդ շերտի ֆորմատի։


Փոստը գրելուց հետո հասկացա, որ մի բանա պակասում՝ թե ում գործառությներնա ցույց տալիս ես մոդելը։

2 մոդելներն էլ ցույց են տալիս յուրաքանչյուր ցանցին կպած սարքի աշխատանք, դաժե եթե դա ինտերնետով սառանարան է կամ չայնիկ։ Թե ինչնա միավորում էտ բոլոր սարքերը ու ոնց են իրանք բոլորը ինֆորմացիա փոխանցում նույն մոդելով ու սկզբունքով ուսումնասիրելու ենք հաջորդ փոստում։