Ինչա հաքինգը՞

Հաքինգի (հյ․ Ցանցահենություն) մասին դաժե wiki-ում կա գրած բայց միքիչ կխոսամ դրա մասին․

Հաքեր բառը կոպիտ ասած կպցրել են Ցանցահեններին մեդիայում 2000 ականների սկզբին՝ հաքթիվիզմի ստարտի ժամանակ։ 20-րդ դարի վերջերում Հաքեր ասել են ծրագրավորողներին, որոնք արագ կամ հետաքրքիր ձևով գտել ու ուղղել են ծրագրային սխալները։ «Հաք» բառը առաջացելա հիպիների բառապաշարից, որը նշանակումա ինչ որ բանի մեջ խորանալ (ռուսերեն врубится)։

Հաքերները էն մարդիկ են ովքեր կոտրում են ինչ որ համակարգեր կամ մարդկանց)) ոչ օրինական ձևով։

Պենթեստերը էն մարդնա ով գտնումա խոցելիությունը ու ցույցա տալիս կոտրելու ձևը ծրագրի տիրոջը որպեսզի էտ խոցելիությունը փակեն։ Պենթեստերի նպատակը հիմնականում օրինական ձևով փող աշխատելնա (դե էտ մարդու գործնա)։

Հաքերների գաղափարախոսությունը արդեն լրիվ ուրիշա ու կախված մարդուց տարբերվումա։

Ինչա կատարվում հաքերների գլխում՞

Հաքերները հիմնականում բաժանված են 2 ճամբարի, փող աշխատողներ և Հաքթիվիստներ։ Բայց նենցա մեկը մյուսին չի խանգարում։

Սկզբից անրադառնանք հաքթիվիստներին հետո արդեն կվերադառնանք փոխ աշխատողներին, իրանց մասին ավելի շատ բան կա խոսալու։

Հաքթիվիստները էտ են մարդիկ են ովքեր առանց անձնական շահի օգտագործում են հաքինգը ինչ որ գաղափարի կամ սիտուացիա բարձրաձայնելու համար։

Կլասիկ հաքթիվիստներ

Կլասիկ հաքթիվիստական գործունեություն ծավալել են բոլորիս կողմից ճանաչված Anonymous խումբը, ավելի մանրամասն իրանց գործունեության մասին կա վիկիպեդիայում իսկ ես կանրադառնամ ավելի հետաքրքիր ասպեկտներին։ Անոնիմուսը ինչ որ 10 մարդուց կազմված խումբ չի էղել, ինքը որպես էդպիսին դեցենտրալիզացված խումբա ու խմբի անդամներին միավորելա մի գաղափար, գտնել ու բարձրաձայնել մարդկության դեմ կատարվող հանցագործություններ: Խմբի անդամները հիմնականում ինչ որ ֆորումներում լռվող մարդիկ են էղել ովքեր ինչ որ մեկի արած thread-ը տեսնելով կամ ոգեշնչվելով սկսել են, օրինակ՝ կազմակերպել DDOS հարձակումներ, մասսայական spam նամակներ ուղարկել x ենթակառուցվածքի էլեկտրոնային/ֆիզիկական փոստին, կոտրել էլեկտրոնային ենթակառուցվածքները (եթե կա) ու էս ամեն ինչով փորձել են գրավեն լրատվամիջոցների ու մարդկանց ուշադրությունը։ Էս ամեն ինչը էղել ու աշխատելա 2000-ականներին, հիմա էս մեթոդը էտքան ել ակտուալ չի եթե դու արդեն չունես ճանաչվածություն ու մարդիկ էլ արդեն առաջվանը չեն:


Պետական հաքերներ

Հաքթիվիստների մյուս տեսակը էդ պետական կամ էլ ազգային գաղափարախոսության նպատակով գործունեություն ծավալող հաքերներն են:
Պետության համար աշխատող հաքերները էդ մարդիկ են ովքեր ունեն ֆինանսավորում պետության կողմից ու կատարում են պետության պատվերները, հիմնականում աշխատում են պետական հատուկ ծառայությունների կազմում։ Շատ լավ օրինակա Հյուսիս Կորեական Lazarus խումբը։ Բայց իրանց պետք չի իդեալիզացնել քանի որ էտ խմբերը իրենցից ներկայացնում են բավականին մեծ համակարգ ու ինչպես գիտենք ամեն համակարգ ունի թույլ տեղեր։

APT28

Կա մի հատ ռուսական պետական հաքերական խումբ հայտնի Fancy Bear անունով։ իրանց գործունեության մասին կրկին վիկիպեդիան ձեզ օգնական։ Արևմուտքում իրանց կապում են ռուսական Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ, Главное разведовательное управление) հետ, ինչը շատ հավանականա քանի որ խմբի գործունեությունը հիմնականում եղելա ՆԱՏՈ երկրների, ԱՄՆ֊ի, Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի ու այլ հակառուսական տրամադրված երկրների դեմ։ Նշեմ նաև որ պետք չի իրանց պատկերացնել հենց կլասիկ հաքերներ քանի որ իրենց նպատակը մենակ ինչ որ բաներ կոտրելը չէ, իրանք կարան անեն սաբոտաժ, տարբեր կրիտիկական ենթակառուցվածքների աշխատանքի խախտում կամ պանիկա տարածեն կոնկրետ երկրներում։ 2023 թվականին նկատվելա Հայաստանի դեմ աշխատանք ու հիմնական գործունեությունը հայնետում էղելա բնակչության շրջանում պանիկա առաջացնելը։ Էղելա մեծ քանակի ինտերնետ բոտերի ակտիվություն որոնք սոց․ ցանցերում տարածել են կեղծ ինֆորմացիա։ Ու էս չի սահմանափակվում ինչ որ կեղծ փոստեր անելով, դա կարա լինի մեծ քանակի միանման քոմենտներ կեղծ լրատվական ինֆո և այլն։

Իսկ հիմա ինչի պետք չի իրանց իդեալիզացնել։ 2026 թ֊ի մարտի 11-ին Hunt.io֊ն հրապարակել է ուսումնասիրություն որտեղ ասվումա, որ գտել են Fancy Bear խմբին պատկանող սերվեր որտեղ եղելա բաց դիրեկտորիա որտեղ եղել են խմբի գործունեության հետ կապված տվյալներ։ Ավելի ուշ ctrlaltintel֊ի հետազոտողները նույն սերվերի վրա գտել են 2-րդ բաց դիրեկտորիան որտեղ արդեն եղելա իրանց կողմից օգտագործվող C2 համակարգի կոդը ու այլ տվյալներ իրանց կատարած հարձակումների վերաբերյալ, ավելի մանրամասն ctrlaltintel֊ի փոստում։ Էս տվյալները թույլ են տվել հասկանալ թե ինչ գործունեությունա ծավալել խումբը ու ինչ հարձակման տակտիկաներա օգտագործել։ Խումբը սերվերը օգտագործելա ~500 օր, ինչից ինձ թվումա արդեն պարզա տվյալների քանակը ու կարևորությունը։ Կար նաև ինֆո որ սերվերում էղելա խմբի կուռատրների ու մասնակիցների մասին մեծ քանակի ինֆորմացիա բայց չգտա թե որտեղից եմ էտ ինֆոն կարդացել։

Ազգային հաքերներ

Անվանումը կարողա միքիչ տարորինակ թվա, բայց էս տեսակի մարդիկ հիմնականում կոտրում են իրենց թշնամի երկրների ենթակառուցվածքները ու ոչ միայն պետական այլ նաև մասնավոր՝ վնաս պատճառելու նպատակով։ Ու էլի շատ լավ օրինակա Ռուսաստանը, քանի որ ամենածավալուն ու ակտիվ կիբեռպատերազմը էս պահին Ռուսաստանի ու Ուկրաինայի միջևա։ Ու պետք չի մտածել, որ էտ պատերազպը վարում են ինչ որ լուրջ ձյաձյաներ, ես առնչվել եմ մի քանի ռուսական հաքերական խմբերի հետ, որոնց ղեկավարները 16֊20 տարեկան երիտասարդներ էին ու իրանք բավականին լուրջ գործունեություն էին ծավալում Ուկրաինայի ու Եվրոպական երկրների դեմ։

Փող աշխատողներ կան նաև իրանց մեջ։ Հիմնականում խաչում են ազգային ու հաքերական իդեյան, համ վնաս են տալիս թշնամուն համ էլ փող են գողանում։ Իրանք հիմնականում չեն ֆինասնավորվում պետության կողմից ու իրանց գործունեությունը ծավալում են սեփական միջոցներով։ Բայց եթե դաժե բռնվում են կամ գտնվում են էն երկրի կողմից, որի դեմ աշխատել են սեփական երկրի հատուկ մարմինները ձեռք չեն տալիս կամ էլ վեռբովկա են անում իրանց մոտ։


Կլասիկ հաքերներ (փող աշխատողներ)

Էս տեսակի հաքերները հենց էն black hat-երն են ու իրանց հիմնական նպատակը էտ անձնական շահնա։ Էս սֆեռան շատ ծավալունա ու կուզեմ ավելի ուշ մեծ ու ծավալուն փոստ գրեմ իմ շփման փորձի մասին էս տեսակի գործունեություն ծավալող մարդկանց հետ։


Փոստի տարբեր մասերը շատ մեծ պաուզաներով եմ գրել տակ չտո կարա թվա որ շատ եմ տեղից տեղ թռնում, բայց հիմնական իդեյան հաքերական կուլտուրայի մասին պատմելն էր ներսից, որ պատկերացում կազմեք թե ինչա իրականում ինչա կատարվում էտ կռուգերում։


Ու նաև նշեմ, որ ցանկացած տեսակի հաքեր եթե վնասա տալիս ինչ որ պետական կամ մասնավոր ենթակառուցվածքի, վատ նպատակ հետապնդելով ավտոմատ համարվումա կիբեռտեռոռիստ։ Օգտագործեք VPN ^^
Մերսի ուշադրության համար։

տգ ալիք ֊ https://t.me/grchitestarkich