Security researcher-ները բացահայտել են NGINX-ի շատ լուրջ խոցելիություն, որը ստացել է CVE-2026-42945 նույնականացուը։ Խնդիրը հատկապես հետաքրքիր է նրանով, որ այն ներդրվել է դեռևս 2008 թվականին և մնացել է չբացահայտված շուրջ 18 տարի։ Խոցելիությունը որոշ կոնֆիգուրացիաների դեպքում կարող է թույլ տալ Remote Code Execution (RCE)՝ այսինքն հարձակվողը կարող է հեռակա կերպով գործարկել իր հրամանները սերվերի վրա։
NGINX-ը այսօր համարվում է աշխարհի ամենատարածված web server-ներից մեկը և օգտագործվում է միլիոնավոր կայքերի, API gateway-ների և reverse proxy-ների կողմից։ Այդ պատճառով նույնիսկ մեկ լուրջ խոցելիություն կարող է ազդել հսկայական թվով համակարգերի վրա։
Ինչպես հայտնաբերվեց խնդիրը
DepthFirst-ի ավտոմատ վերլուծական համակարգը սկանավորել է NGINX-ի source code-ը և հայտնաբերել է ընդհանուր 4 հաստատված memory corruption խնդիր։ Դրանցից ամենավտանգավորը հենց CVE-2026-42945-ն էր։
Բացի հիմնական խոցելիությունից հայտնաբերվել էին նաև՝
չափազանց մեծ հիշողության հատկացում (memory allocation issue)
use-after-free խոցելիություն
out-of-bounds read խնդիր
Սակայն ամենամեծ ուշադրությունը գրավել է heap buffer overflow-ն, քանի որ այն կարող էր վերածվել ամբողջական RCE-ի։
Ինչ կոնֆիգուրացիաների դեպքում է վտանգավոր
Խնդիրը առաջանում է, երբ NGINX-ում միասին օգտագործվում են rewrite և set directive-ները։
Օրինակ՝
location ~ ^/api/(.*)$ {
rewrite ^/api/(.*)$ /internal?migrated=true;
set $original_endpoint $1;
}Այսպիսի կոնֆիգուրացիան իրական կյանքում շատ տարածված է API migration-ների կամ gateway-ների դեպքում։
Օրինակ՝
հին endpoint-ները վերաուղղել դեպի նոր API
պահպանել նախնական URL-ը
փոխանցել տվյալները backend ծառայություններին
Հենց այստեղ էլ առաջանում է վտանգավոր վիճակ։
Խնդրի տեխնիկական պատճառը
NGINX-ը rewrite և set գործողությունները կատարում է երկու փուլով՝
1. Հիշողության չափի հաշվարկ
Առաջին փուլում որոշվում է՝ քանի byte հիշողություն պետք է հատկացնել։
2. Տվյալների պատճենում
Երկրորդ փուլում իրական տվյալները գրվում են հիշողության մեջ։
Տեսականորեն այս մեխանիզմը արագ է և արդյունավետ, սակայն այստեղ առաջացել է ներքին վիճակի (state) անհամապատասխանություն։
Առաջին փուլում NGINX-ը հաշվարկում է տվյալների իրական չափը։
Երկրորդ փուլում որոշ URI նիշեր (+, & և այլն) escape են արվում և դառնում ավելի երկար:
Օրինակ՝
+կարող է վերածվել՝%2BԱյսինքն՝ 1 byte → 3 byte
Եթե նման նիշերը շատ լինեն, NGINX-ը սկսում է գրել ավելի շատ տվյալներ, քան հիշողության համար նախապես հատկացվել էր։
Արդյունքը՝ Heap Buffer Overflow։
Ինչպես է սա վերածվում RCE-ի
Հետազոտողները ցույց տվեցին, որ հնարավոր է վերահսկել overflow-ի չափը։
Հարձակման սցենարը մոտավորապես այսպիսին է՝
Ստեղծել հատուկ request
Ստիպել NGINX-ին overflow անել հիշողությունը
Փոփոխել ներքին
ngx_poolկառուցվածքըՎերագրել cleanup callback-ների հասցեները
Ստիպել NGINX-ին կանչել հարձակվողի կողմից վերահսկվող ֆունկցիա
Արդյունքում հնարավոր է հասնել՝
system("attacker command")և գործարկել կամայական հրամաններ սերվերի վրա։
NGINX-ը աշխատում է master-worker ճարտարապետությամբ։
Եթե worker process-ը crash է լինում՝
master-ը նոր worker է ստեղծում
հիշողության կառուցվածքը հիմնականում մնում է նույնը
Սա հարձակվողին թույլ է տալիս բազմիցս փորձել exploit-ը մինչև հաջողությունը։
Խոցելի վերսիաներ
Հետազոտության համաձայն ազդեցության տակ են՝
NGINX Open Source
0.6.27 → 1.30.0
Նաև ազդեցության տակ են մի շարք NGINX-ի արտադրանքներ՝
NGINX Plus
NGINX Ingress Controller
NGINX Gateway Fabric
NGINX App Protect
F5 WAF for NGINX
F5 DoS for NGINX
և այլ բաղադրիչներ։
Ինչ անել հիմա
Եթե օգտագործում եք NGINX՝
1. Թարմացրեք NGINX-ը
Առաջին քայլը՝ կիրառել վերջին անվտանգության թարմացումները։
2. Վերանայեք rewrite/set օգտագործումը
Փնտրեք նմանատիպ կոնֆիգուրացիաներ՝
rewrite ...
set ...հատկապես երբ օգտագործվում են regex capture-ներ։
Եզրակացություն
Սա ևս մեկ հիշեցում է, որ նույնիսկ ամենահայտնի և տարիներով օգտագործվող ծրագրերում կարող են թաքնված մնալ լուրջ խոցելիություններ։
Այս պատմությունը հետաքրքիր է ոչ միայն RCE-ի պատճառով, այլ նաև այն պատճառով, որ խնդիրը գոյություն ուներ գրեթե երկու տասնամյակ և հայտնաբերվեց ավտոմատ անվտանգության վերլուծության միջոցով։
Երբ web server-ը գտնվում է ամբողջ ենթակառուցվածքի սահմանային շերտում, նույնիսկ մեկ սխալը կարող է վնասել ամբողջ համակարգին։









Comments (4)