Կարճ ասած՝ Flipper-ը ուզում է գնալ շատ ավելի հեռու, քան պարզապես հերթական գաջեթ սարքելը։
Նրանք հայտարարեցին Flipper One նախագիծը, որը լինելու է փոքր Linux համակարգիչ՝ hardware էքսպերիմենտների ու networking-ի համար։
Բայց ամենահետաքրքիրն այն է, թե ոնց ներկայացրին դա։
Սովորաբար tech ընկերությունները ասում են․
«Տեսեք ինչ իդեալական product ենք սարքել»
Իսկ Flipper-ը գրեթե հակառակն է ասում․
«Սա շատ բարդ նախագիծ է, ու մեզ օգնություն է պետք»
Ու հենց դրա համար էլ announcement-ը մարդկանց դուր եկավ։
Ի՞նչ է Flipper One-ը

Եթե Flipper Zero-ն փոքր սարք էր տարբեր wireless ու hardware բաներով խաղալու համար, ապա Flipper One-ը ավելի լուրջ բան է լինելու։
Փոքր Linux մեքենա, որի վրա կարելի է․
Wi-Fi էքսպերիմենտներ անել
network-ներով խաղալ
radio պռոյեկտներ փորձել
մոդուլներ ավելացնել
hardware projects build անել
Այսինքն՝ գաջեթ + Linux + maker platform միաժամանակ։
Ամենաուժեղ մասը

Flipper-ը ուզում է, որ community-ն էլ մասնակցի development-ին։
Ու դա մարդկանց հիշեցնում է հին ինտերնետի ժամանակները, երբ մարդիկ պարզապես հավաքվում էին ու cool բաներ էին build անում։
Բայց համայնքում ոչ բոլորն են ուրախ
Շատ մարդիկ հիշեցրին, որ Flipper Zero-ի software-ի հետ դեռ խնդիրներ կան։
Ոմանք դժգոհում են․
դանդաղ աբդեյթներից
pull request-ների merge-երից
կոմունիկացիայից
Ու դրա համար հիմա բոլորը սպասում են՝ Flipper-ը կկարողանա՞ արդյոք հասցնել այս պռոյեկտը մինչև վերջ, թե ոչ։
Բայց գաղափարը շատ հետաքրքիր է
Flipper One համարժեք սարք, հիմա շուկայում գրեթե չկա։
Ու եթե Flipper One-ը հաջողի, շատ հնարավոր է, որ դառնա hacker community-ի ամենասիրելի սարքերից մեկը։









Comments (0)