Կարճ և հետաքրքիր պատմություն, թե ինչպես «միջատ» բառը դարձավ ծրագրավորման ամենահայտնի տերմիններից մեկը և ինչ իրական դեպք է կանգնած դրա հետևում։
Ծրագրավորման աշխարհում «բագ» բառը շատ սովորական է․ գրեթե ամեն ծրագրավորող օրական մի քանի անգամ լսում կամ օգտագործում է այն։ Բայց ինչո՞ւ է սխալը կոչվում հենց «բագ» (անգլերեն՝ bug, այսինքն՝ «միջատ»)։
Այս պատմությունը գալիս է դեռևս 20-րդ դարի սկզբից։ «Բագ» բառը տեխնիկական ոլորտում օգտագործվել է նույնիսկ մինչև համակարգիչների լայն տարածումը։ Օրինակ՝ ինժեներները այդպես էին անվանում մեխանիկական կամ էլեկտրական սարքերի անսարքությունները՝ ասելով, որ սարքի մեջ «bug կա»։
Ամենահայտնի դեպքը տեղի է ունեցել 1947 թվականին, երբ համակարգչային pioner-ներից մեկը՝ Գրեյս Հոփերը և նրա թիմը աշխատում էին հսկայական համակարգչի վրա։ Մի օր սարքը սկսեց սխալ աշխատել, և հետազոտելով այն՝ նրանք հայտնաբերեցին իրական միջատ՝ , որը խցկվել էր ռելեի մեջ։ Այդ միջատը բառացիորեն «բագ» էր, որը խանգարում էր համակարգչի աշխատանքին։ Նրանք նույնիսկ այդ միջատը կպցրեցին իրենց գրանցամատյանի մեջ և գրեցին՝ «First actual bug found» («Առաջին իրական բագը գտնվեց»)։

Այդ դեպքից հետո «debugging» բառը նույնպես լայնորեն տարածվեց և սկսեց նշանակել ծրագրում սխալներ գտնելն ու ուղղելը։
Այսօր, իհարկե, ծրագրերում միջատներ չկան 🙂, բայց «բագ» բառը մնացել է որպես հետաքրքիր ու պատմական ժառանգություն։ Ամեն անգամ, երբ ծրագրում սխալ ենք գտնում, կարելի է հիշել, որ մի ժամանակ դա բառացի միջատ էր։









Comments (1)