Մեկ laptop, 3,800 repository

2026 թվականի մայիսի 20-ին GitHub-ը պաշտոնապես հաստատեց այն, ինչ TeamPCP հաքերային խումբը մեկ օր առաջ հրապարակել էր underground ֆորումում․ հարձակվողները գաղտնի կերպով արտահանել էին մոտ 3,800 GitHub ներքին repository-ների տվյալներ։ Մուտքը գրեթե սովորական մարդկային սխալի արդյունք էր՝ GitHub-ի աշխատակիցներից մեկը իր աշխատանքային համակարգչում տեղադրել էր վարակցած Visual Studio Code extension, և այդ մեկ համակարգիչը դարձել էր դուռ դեպի աշխարհի ամենակարևոր code-hosting հարթակներից մեկի հազարավոր private repository-ներ։


GitHub-ը ներթափանցումը հայտնաբերել է մայիսի 19-ին, մեկուսացրել է վարակված endpoint-ը, հեռացրել վնասաբեր extension-ը և նույն գիշեր սկսել critical secret-ների ռոտացիան։ Հաջորդ առավոտ ընկերությունը հաստատեց, որ հարձակվողների նշած մոտ 3,800 գողացված repository-ների թիվը «մոտավորապես համապատասխանում է» իրենց հետաքննության արդյունքներին, և որ արտահոսքը սահմանափակվել է GitHub-ի ներքին repository-ներով, ոչ թե հաճախորդների։


Ի՞նչ է իրականում տեղի ունեցել

Հարձակման շղթան կառուցվածքով պարզ էր, բայց կործանարար իր ազդեցությամբ։

  1. Հարձակվողները հրապարակել են Visual Studio Code extension-ի վարակված տարբերակ։

  2. GitHub-ի աշխատակիցը տեղադրել է այն։

  3. Extension-ը գործել է նույն իրավունքներով, ինչ աշխատակցի համակարգի մնացած ամեն ինչ՝ ունենալով հասանելիություն credential-ներին, SSH key-երին, cloud token-ներին և բոլոր repository-ներին, որոնց հասանելիություն ուներ աշխատակիցը։

  4. Մինչ հայտնաբերվելը, հարձակվողները հասցրել են արտահանել մոտ 3,800 ներքին GitHub repository-ների տվյալներ։

GitHub-ը դեռ չի նշել, թե կոնկրետ որ extension-ի մասին է խոսքը, կամ ինչ տեսակի տվյալներ կային վնասված սարքում։


Ինչու են VS Code extension-ները դարձել նոր «հեշտ թիրախ»

Այստեղ ամենակարևոր տեխնիկական դետալը malware payload-ը չէ, այլ հենց VS Code extension-ների trust model-ը։ Տեղադրվելուց հետո extension-ը ստանում է նույն հասանելիությունը, ինչ developer-ը։ Դա ներառում է environment variable-ներ, cloud SDK credential file-եր, SSH private key-եր, browser-ում պահված token-ներ և ցանկացած repository-ի հասանելիություն, որը developer-ը ունի։

Ինչպես նշել է Mackenzie Jackson-ը Aikido Security-ից.

«Մեկ VS Code extension-ը մեկ աշխատակցի համակարգչում բավական էր, որպեսզի հասանելիություն ստացվեր GitHub-ի 3,800 ներքին repository-ներին։ Շատ security թիմեր մինչ օրս գաղափար չունեն, թե իրենց developer-ները ինչ extension-ներ կամ package-ներ են օգտագործում, կամ երբ են դրանք վերջին անգամ թարմացվել»։


Ո՞վ է TeamPCP-ն

Այս հարձակման հետևում կանգնած է TeamPCP-ն՝ ֆինանսական շահույթ հետապնդող հաքերային խումբ, որը վերջին մոտ երեք ամսում ամբողջությամբ փոխել է supply chain attack-ների պատկերացումը։

Նրանց 2026 թվականի հիմնական հարձակումները․

  • Մարտի 19 — Հարձակում Aqua Security-ի Trivy vulnerability scanner-ի վրա։

  • Մարտի 23 — Checkmarx KICS-ը վնասվել է գողացված GitHub Personal Access Token-ների միջոցով։

  • Մարտի 23–27 — Հարձակումներ LiteLLM PyPI package-ի և Telnyx-ի պաշտոնական Python SDK-ի վրա։

  • Ապրիլի 22 — Checkmarx-ի վրա երկրորդ հարձակումը, որի ընթացքում միաժամանակ վարակվել էին Docker Hub image-ներ, OpenVSX/VS Code extension-ներ և GitHub Actions workflow-ներ։ Կողմնակի ազդեցությամբ կարճ ժամանակով վնասվել էր նաև Bitwarden CLI npm package-ը։

  • Մայիսի 20 — GitHub-ը։

Ըստ որոշ գնահատականների TeamPCP-ի հաքերային հարձակումները ազդել են ավելի քան 1,000 SaaS միջավայրերի վրա, գողացվել է մոտ 500,000 credential և արտահոսել է ավելի քան 300 ԳԲ տվյալ։ Խումբը գործում է GitHub Actions, Docker Hub, npm, PyPI և OpenVSX հարթակներում և, ըստ տեղեկությունների, համագործակցում է Vect ransomware խմբի և CipherForce-ի հետ՝ գողացված հասանելիությունները մոնետիզացնելու համար։


Ինչու է այս միջադեպն ավելի կարևոր, քան նախորդները

GitHub-ը պարզապես հերթական զոհը չէ։

Թիրախը հենց հարթակն է

Նախորդ TeamPCP հարձակումները հիմնականում ուղղված էին այն գործիքներին, որոնք կազմակերպությունները տեղադրում են իրենց միջավայրերում։ Այս անգամ թիրախում հենց այն ընկերությունն է, որտեղ պահվում է գրեթե ամբողջ աշխարհի կոդը։

Փոխվել է attack surface-ը

Մինչ այս TeamPCP-ն հիմնականում հարվածում էր CI/CD pipeline-ներին և package registry-ներին։ Այժմ հարձակումը կատարվել է developer-ի IDE extension-ի միջոցով՝ շրջանցելով այն պաշտպանությունները, որոնք ընկերությունները կառուցել էին իրենց pipeline-ների շուրջ։

Սա ավելի մեծ տենդենցի մաս է

Այս հարձակումից առաջ ընդամենը երեք շաբաթվա ընթացքում․

  • Wiz-ը հրապարակեց CVE-2026-3854 critical RCE vulnerability-ի մասին, որը ազդում էր միլիոնավոր GitHub repository-ների վրա:

  • SailPoint-ը հաստատեց իր GitHub repository-ների վրա հարձակումը՝ third-party app vulnerability-ի պատճառով:

  • Իսկ մայիսի 17-ին Grafana Labs-ը հայտարարեց, որ հարձակվողները գողացված GitHub token-ի միջոցով հասանելիություն էին ստացել իրենց codebase-ին և փորձել էին շանտաժ անել։


Ի՞նչ է սա նշանակում մնացած բոլորի համար

GitHub-ը հայտարարում է, որ ապացույց չկա, թե հաճախորդների repository-ները տուժել են։ Դա լավ նորությունն է։ Բայց software մշակող ցանկացած թիմ այս դեպքը պետք է ընդունի որպես ահազանգ։

Ռոտացիա արեք API key-երը և token-ները

Եթե repository-ներում պահվում են API key-եր հիմա ճիշտ ժամանակն է դրանք փոխելու համար։ Binance-ի հիմնադիր Changpeng Zhao-ն նույն խորհուրդը հրապարակել էր հարձակումից ժամեր անց։

Audit արեք ձեր VS Code extension-ները

Հեռացրեք ամեն ինչ, ինչը գալիս է չվստահելի publisher-ներից։ Ստուգեք extension-ների publish date-երը․ supply chain հարձակումների ամենավտանգավոր pattern-ներից մեկն այսօր վստահելի extension-ի հանկարծակի update-ն է։


Ամենաանհանգստացնող եզրակացությունը

Supply chain հարձակումների ամբողջ գաղափարն այն է, որ պետք չէ կոտրել գլխավոր մուտքը, եթե կարող ես կոտրել մի բան, որին թիրախն արդեն վստահում է։

TeamPCP-ն ամբողջ տարվա ընթացքում ցույց է տալիս, որ developer-ների ամենավստահելի գործիքները՝ vulnerability scanner-ները, IDE extension-ները, հայտնի package-ները և նույնիսկ այն հարթակները, որոնք պահում են ամբողջ կոդը, իրականում ամենաթույլ օղակներն են։

Բայց իրական հարցը սա է․ ի՞նչ կլինի հաջորդ անգամ, երբ նույնը պատահի մի ընկերությունում, որն ունի ավելի քիչ visibility, ավելի դանդաղ incident response և ավելի փոքր security թիմ։