Բարի օր, ես Վահեն եմ՝ կիբերանվտանգության դասախոս։
Բայց դե էսօր ոչ դասից եմ խոսելու, ոչ էլ լուրջ տերմիններից։
Էսօր խոսելու ենք ամեն օր կատարվող մի բանի մասին, որը շատերդ չեք էլ նկատում։
Սկսենք պարզից։
Նստած էս՝
մեկը չայ ա խմում,
մյուսը՝ կոֆե
մեկը TikTok ա թերթում, մյուսը՝ Telegram-ում ինչ-որ ալիք ա կարդում կամ են 3հոգանոց տարօրինակ անունով չատում ընկերների հետ մեկին են քննարկում։
Ու հանկարծ՝ մի link ա գալիս։
«էս նայի լավ բան ա»
«էս տես սենց փող են աշխատում»
«էս էլ ձրի Netflix ի կամ կինոդարանի պադպիսկա»
Ու դու ի՞նչ ես անում։
Սեղմում ես։
Բարի գալուստ՝քո առաջին “փոքրիկ” կիբեռ սխալը։
Հիմա անկեղծ։
Շատերը մտածում են՝
«հաքերությունը դա բարդ կոդեր ա, սև էկրան ա, Kali Linux ա, Matrix ա»։
Չէ, ջիգյար։
Հաքերի ամենասիրած գործիքը դու ես։
Քո շփոփվացությունը, քո արագ որոշում կայացնելը, քո «մեկ հատ նայեմ հասկանամ էս ինչա» մտածելակերպը։
Մի հատ պարզ օրինակ։
Քեզ գրում են՝
«բրո քո նկարներն էստեղ են » + link են տալիս
Քեզ 2 վայրկյան ա պետք, որ մոռանաս կիբեռանվտանգություն, գաղտնիություն, ամեն ինչ։
Սեղմում ես որ հասկանաս էտ ովա էտ ուժեղ տղեն որ քո նկարենրը տարածելա առանց քո թույտվության։
Բա Հետո՞
account-դ տանում են
կամ mail-դ
կամ ուղղակի դառնում ես տվյալ ինչ որ մեկի մութ գործերի համար
Կամ դասականը։
Ձրի Wi-Fi «Cafe_Free_Internet» անունով
Միանում ես, չայդ խմում ես, գործերդ ես անում…
ու ինչ-որ մեկը կողքից շատ հանգիստ կարող ա տեսնի՝
ինչ ես գրում, ուր ես մտնում, ինչ գաղտնաբառեր էս մուտքագրում։
Հնարավորա դու մտածում ես՝
«ես ի՞նչ ունեմ, որ ինձ հաք անեն, ոչ պահելու բան ունեմ ոչ էլ վախենալու»։
Բայց իրականում հարցը քո “կարևոր լինել չլինելը” չի։
Քո տվյալները միշտ պետք են ինչ-որ մեկին։
Ի դեպ, մի փոքր գաղտնիք։
Կիբեռանվտանգության 80%-ը տեխնիկական չի։
Հոգեբանություն ա։
Մարդուն խաբելը շատ ավելի հեշտ ա, քան համակարգը կոտրել։
Հիմա մի քանի արագ բան, որ եթե հիշես՝ գոնե ինչ որ չափով կարաս ապահով լինես՝
Չգիտես ինչ լինք են ուղարկել՝ չսեղմես
ԱՆծանոթ կամ բաց Wi-Fi ա՝ չմիանաս
քո գաղտաբառերը նույնը ամեն տեղ մի դիր որովհետև եթե մի ակաունտդ տանեն գաղտնաբառդ օգտագործելով ուրիշ համակարգերին դոստուպ կունենան
«շատ լավ առաջարկ» էս ստացել = 90% scam ա
Ես էս ամենը ասում եմ ոչ թե վախեցնելու համար։
Ուղակի ուզում եմ, որ մի հատ ուրիշ աչքով նայես քո օնլայն կյանքին։
Որովհետև էս ամեն ինչը լինում ա ոչ թե ֆիլմերում,
այլ հենց էն պահին, երբ դու նստած ես՝
չայ, կոֆե… ու քո տվյալները էլ միայն քոնը չեն…
Միացիր մեր տելեգրամյան ալիքին, էնտեղ սենց բաներից շատ ենք խոսելու, քեզ հետաքրքրող բաներ հնավորա գտնես )
https://t.me/cybersecurity_am









Comments (32)