Պատերազմում երբեմն ամենավտանգավոր «աչքը» քո կողքի տեսախցիկն ա

Մի քանի օր առաջ տղեքով նստած էինք, բանակից ու ծառայությունից էինք խոսում։

Նկատած կլնինեք երևի որ բանակից սկում են խոսալ վերջ չունի էտ․

Մեկը մի պատմություն ա հիշում ծառայությունից, մյուսը՝ ախպեր լրիվ նույն բան իմ հետ էլա էղել, երրորդն էլ ասում ա.

— թարգեք այ ախպեր մեր վախտով լավ էր էլի...

Ու էդ խոսակցությունները սովորաբար մի տեղից շատ արագ գնում են ուրիշ տեղ։

Էս անգամ հասանք պատերազմին։

Սկսեցինք խոսել՝ ժամանակակից պատերազմում ո՞վ ա ավելի մեծ առավելություն ստանում։

Ոմանք ասում էին՝ ով ավելի շատ տեխնիկա ունի։

Մյուսները՝ ով ավելի լավ ռազվետկա ունի։

Մեկն էլ ասեց՝

— Հիմա առանց ԱԹՍ-ի ոչ մի բան չես անի։

Ու էդտեղ մի բան մտածեցի։

Մենք սովորաբար պատկերացնում ենք, որ կարևոր ինֆորմացիան գալիս ա ինչ-որ գաղտնի սարքերից, արբանյակներից կամ հատուկ ստորաբաժանումներից։

Բայց իրականում երբեմն ամենաարժեքավոր ինֆորմացիան կարող ա գալ մի սարքից, որի կողքով դու ամեն օր անցնում ես։

Սովորական տեսախցիկից։


Պատկերացրու։

Քաղաքի մի հատվածում կա խանութ։

Դիմացը՝ բենզալցակայան։

Մի քիչ այն կողմ՝ ճանապարհ։

Բոլոր տեղերում տեսախցիկներ կան։

Խաղաղ ժամանակ դրանք ուղղակի անում են իրենց գործը։

Նայում են՝ ով մտավ խանութ։

Ով դուրս եկավ։

Մեքենան որտեղ կանգնեց։

Ոչ մեկի մտքով չի անցնում, որ էդ փոքրիկ սարքը կարող ա մի օր դառնալ կարևոր ինֆորմացիայի աղբյուր։

Բայց պատերազմը փոխում ա ամեն ինչ։


Հիմա պատկերացրու՝ մեկ տեսախցիկի կադրը։

Դու տեսնում ես մի ճանապարհ։

Մի պահ անցնում ա մի մեքենա։

Լավ, մեծ բան չի։

Բայց եթե նույն տարածքում կան մի քանի տարբեր տեսախցիկներ, ու դու կարողանում ես համադրել դրանց կադրերը...

Արդեն ուրիշ պատկեր ա ստացվում։

Ժամանակը։

Ուղղությունը։

Տեղաշարժի ակտիվությունը։

Որ հատվածներում ինչ-որ բան փոխվեց։

Մի հատ տեսանյութը կարող ա ոչինչ չասել։

Բայց տասնյակ փոքր կտորները միասին դառնում են մեծ պատմություն։


Սրա համար էլ ժամանակակից աշխարհում շատ կարևոր ա դարձել մի բան, որը կոչվում ա OSINT։

Բարդ անուն ա, բայց իմաստը պարզ ա։

Բաց աղբյուրներից ինֆորմացիա հավաքել։

Այսինքն՝ էն ամեն ինչից, ինչը հասանելի ա մարդկանց։

Լուսանկարներ։

Տեսանյութեր։

Սոցիալական ցանցերի հրապարակումներ։

Քարտեզներ։

Երբեմն նույնիսկ եղանակի տվյալներ։

Մարդիկ զարմանում են.

«Էս ո՞նց, մի հատ նկարից ինչ կարելի ա հասկանալ»։

Իրականում՝ շատ բան։


Հայաստանի օրինակով էլ մենք դա տեսել ենք։

Պատերազմների ժամանակ բազմիցս հնչել են կոչեր՝ չհրապարակել այնպիսի տեսանյութեր, որտեղ կարող է երևալ զինտեխնիկայի շարժ, դիրքերի տեղակայման մանրամասներ կամ այլ զգայուն տեղեկություն։

Շատերը մտածում են.

«Դե մի հատ վիդեո եմ դրել, ի՞նչ կա դրա մեջ»։

Բայց երբ հազարավոր մարդիկ հազարավոր փոքր կտորներ են հրապարակում, դրանք կարող են հավաքվել մեկ ընդհանուր պատկերի մեջ։

Դու տեսնում ես ընդամենը 20 վայրկյան։

Մեկ ուրիշը՝ ուրիշ տեղից 30 վայրկյան։

Մեկ ուրիշն էլ՝ լուսանկար։

Իսկ արդյունքում ինչ-որ մեկը կարող ա ստանալ շատ ավելի ամբողջական պատկեր։


Բայց ամենահետաքրքիրը գիտե՞ս որն ա։

Շատ դեպքերում դրա համար նույնիսկ պետք չի ինչ-որ հոլիվուդյան հաքեր լինել։

Չկա սև էկրան։

Չկա կանաչ տառերով Matrix-ի տեսարան։

Չկա մեկը, որ նստած ա 15 ժամ ու կոդեր ա գրում։

Շատ հաճախ ուղղակի պետք ա կարողանալ ճիշտ հարց տալ։

«Ի՞նչ եմ ես նայում»։

«Ի՞նչ կարող եմ հասկանալ սրանից»։

«Ի՞նչ կապ ունի սա մյուս տվյալների հետ»։


Տեսախցիկները իրանք վատ բան չեն։

Դրանք օգնում են մարդկանց։

Պահպանում են անվտանգությունը։

Օգնում են գտնել հանցագործներին։

Բայց ցանկացած տեխնոլոգիա երկակի նշանակություն ունի։

Նույն տեսախցիկը, որը քեզ օգնում ա պաշտպանել խանութդ, սխալ օգտագործման դեպքում կարող ա դառնալ ուրիշի ինֆորմացիայի աղբյուր։


Դրա համար մի քանի պարզ բան միշտ արժի հիշել։

Եթե ունես IP տեսախցիկ՝

գործարանային գաղտնաբառը փոխիր։

Թարմացումները մի անտեսիր։

Մի բացիր ամեն ինչ ինտերնետի առաջ՝ ուղղակի հարմարության համար։

Ու ամենակարևորը՝ մտածիր, թե ինչ ես հրապարակում։


Կիբերանվտանգությունը միայն գաղտնաբառ դնելը չի։

Դա նաև հասկանալն ա, թե մեր ամենօրյա գործողություններից ինչ ինֆորմացիա կարող ա հավաքվել։

Որովհետև հիմա աշխարհում շատ բան որոշվում ա ոչ միայն նրանով, թե ով ինչ զենք ունի։

Այլ նրանով, թե ովա ավելի լավ տեսնում։

Ու երբեմն այդ «աչքը» կարող ա լինել ամենասովորական տեսախցիկը՝ քո տան դիմաց։


💛 Եթե հոդվածն օգտակար գտար ու կցանկանաս աջակցել հեղինակին հաջորդ հոդվածներ գրելու ճանապարհին, կարող ես փոխանցում կատարել հետևյալ քարտերին։

4083060040319606 Ամերիա Բանկ
460531424 IDRAM

Ամեն աջակցություն մոտիվացիա է շարունակելու


Կիբերանվտանգության Տելեգրամյան ալիք