Մի փոքր անհարմար հարց։

Վերջին անգամ ե՞րբ ես մտածել, թե քանի կազմակերպություն ունի քո տվյալները։

Բանկ։

Վարկային կազմակերպություն։

Ապահովագրական ընկերություն։

Հեռահաղորդակցության օպերատոր։

Առաքման ծառայություն։

Օնլայն խանութ։

Ցուցակը երկար է։

Ու ամեն նոր ծառայության հետ քո թվային հետքն էլ է մեծանում։


Այսօր փողը միայն դրամապանակում չէ։

Այն տվյալների մեջ է։

Ով գիտի՝ դու ով ես, ինչ ծառայություններից ես օգտվում, ինչ ֆինանսական պարտավորություններ ունես և ինչպես ես վարում ֆինանսական կյանքդ, արդեն բավական արժեքավոր տեղեկատվություն ունի։

Հենց դրա համար են կիբերհանցագործները այդքան սիրում տվյալները։

Որովհետև տվյալները վաղուց դարձել են փող։


Շատերը կարծում են, թե կիբերհանցագործներին հետաքրքրում են միայն խոշոր ընկերությունները։

Իրականում խոշոր ընկերությունների մոտ անվտանգությամբ ամբողջ թիմեր են զբաղվում։

Իսկ սովորական մարդկանց տվյալները հաճախ հայտնվում են տասնյակ տարբեր համակարգերում, որոնց անվտանգության մակարդակը միշտ չէ, որ նույնն է։


Վարկ վերցնելը նորմալ է։

Ապառիկից օգտվելը՝ նույնպես։

Բայց ամեն նոր ֆինանսական ծառայության հետ ավելանում են նաև այն վայրերը, որտեղ պահպանվում են քո տվյալները։

Ու այստեղ արդեն սկսվում է կիբերանվտանգության թեման։

Ոչ թե որովհետև ինչ-որ մեկը հատուկ քեզ է հետևում։

Այլ որովհետև այսօր տվյալները հավաքվում, փոխանցվում և պահպանվում են շատ ավելի մեծ ծավալներով, քան երբևէ։


Կիբերհանցագործները վաղուց հասկացել են մի պարզ բան.

Պետք չէ կոտրել բանկը, եթե կարող ես գտնել ավելի թույլ օղակը։

Ու հաճախ այդ թույլ օղակը ոչ թե մարդն է, այլ որևէ ծառայություն, որի մասին դու նույնիսկ մոռացել ես։


Հենց այդ պատճառով կիբերանվտանգությունը վաղուց միայն ՏՏ մասնագետների թեման չէ։

Եթե ունես բանկային քարտ, վարկ, օնլայն վճարումներ կամ պարզապես օգտվում ես թվային ծառայություններից, արդեն այս համակարգի մասն ես։

Ու որքան թվային է դառնում ֆինանսական աշխարհը, այնքան ավելի կարևոր է դառնում հասկանալ՝ քո տվյալներն իրականում որքան արժեք ունեն։

Որովհետև այսօր ամենաթանկ ակտիվներից մեկը ոչ թե փողն է։

Այլ այն տեղեկատվությունը, որը տանում է դեպի այդ փողը։



💛 Եթե հոդվածն օգտակար գտար ու կցանկանաս աջակցել հեղինակին հաջորդ հոդվածներ գրելու ճանապարհին, կարող ես փոխանցում կատարել հետևյալ քարտերին։

4083060040319606 Ամերիա Բանկ
460531424 IDRAM

Ամեն աջակցություն մոտիվացիա է շարունակելու


Կիբերանվտանգության Տելեգրամյան ալիք