Մենք արդեն 350+ հոգի ենք:

Ընկերներ, մեր համայնքը մեծանում է, ու ինչպես խոստացել էի՝ այսօրվա թեման շատ թեժ է։

Պատկերացրու HR բաժնում ես աշխատում։

Առավոտյան բացում ես փոստդ։

58 նոր նամակ։

12-ը նույն CV-ն են ուղարկել երեք տարբեր հասցեներից, 7-ը գրել են «բարև հարգելի գործատու», 3-ը նույնիսկ չեն կարդացել հայտարարությունը։

Ու դրանց մեջ կա մի հատ լրիվ սովորական նամակ.

Բարև, կցում եմ իմ CV-ն։ Պատրաստ եմ հարցազրույցի։

Կցված է PDF։

Սովորական PDF։

Ոչ մի «virus.exe»։

Ոչ մի կարմիր գլխով սատանա։

Ոչ մի Matrix-ի էկրան։

Բացում ես։

Ու հենց այդ պահին սկսվում է պատմությունը։


Հաքերները վաղուց հասկացել են մի բան

Եթե ուզում ես մտնել ընկերության ներս, դուռը կոտրել պետք չի։

Պարզապես պետք է այնպես անես, որ քեզ ներս հրավիրեն։

Դրա համար էլ HR բաժինները հիանալի թիրախ են։

Նրանց աշխատանքն է անծանոթ մարդկանցից ֆայլեր ստանալ ու բացել։

Դու պատկերացնո՞ւմ ես ավելի հարմար թիրախ։


Փուլ 1․ «Ես ընդամենը հղում էի»

Շատերը պատկերացնում են, որ PDF-ը բացելուց հետո համակարգիչը պետք է ծուխ տա։

Իրական կյանքում այդպես չի լինում։

Ֆայլի մեջ գրված է.

📎 Portfolio

📎 GitHub

📎 Recommendation Letter

📎 Video Presentation

Սեղմում ես։

Բացվում է Microsoft-ի մուտքի էջը։

Կամ Google-ի։

Կամ LinkedIn-ի։

Ամեն ինչ իրականի նման է։

Լոգոն տեղում է։

Գույները տեղում են։

Դիզայնը տեղում է։

Ու դու էլ մտածում ես.

«Մտնեմ նայեմ»։

Մուտքագրում ես տվյալներդ։

Enter։

Շնորհավորում եմ։

Քո գաղտնաբառը հենց նոր տեղափոխվեց աշխարհի մյուս ծայրը նստած մի մարդու մոտ։


Փուլ 2․ Հաքերը չի շտապում

Ֆիլմերում հաքերը մտնում է համակարգ ու 3 վայրկյան հետո ամբողջ քաղաքը պայթեցնում։

Իրականում հարձակվողները շատ ավելի համբերատար են։

Երբեմն շաբաթներով։

Երբեմն ամիսներով։

Նրանք նստում են ու նայում։

Ոչ թե Netflix։

Քո փոստը։

Քո նամակագրությունը։

Քո գործընկերներին։

Քո հաճախորդներին։

Քո մատակարարներին։

Ու ամենակարևորը՝ փողի շարժը։


Փուլ 3․ Ամենասիրելի բառը՝ «վճարում»

Երբ հաքերը հասկանում է, թե ով ում է գումար փոխանցում, սկսվում է ամենահետաքրքիրը։

Օրինակ՝ հաշվապահը սովոր է ամեն ամիս վճարում անել նույն մատակարարին։

Մի օր գալիս է նամակ.

Բարև, փոխվել է մեր բանկային հաշիվը։ Խնդրում ենք հաջորդ վճարումն ուղարկել նոր հաշվեհամարին։

Նամակը գալիս է տնօրենի իրական հասցեից։

Տոնայնությունը նույնն է։

Ստորագրությունը նույնն է։

Ամեն ինչ նույնն է։

Բացի մի փոքրիկ դետալից։

Գումարը գնում է հաքերի հաշվեհամարին։


Փուլ 4․ Հետախուզություն

Հիմա հարձակվողն արդեն ներսում է։

Ու սկսում է հետաքրքրվել.

Որտե՞ղ է ֆայլային սերվերը։

Ո՞վ է համակարգի ադմինը։

Որտե՞ղ են պահվում պայմանագրերը։

Որտե՞ղ են պահվում բազաները։

Որտե՞ղ են պահվում backup-ները։

Մի խոսքով՝ զբոսաշրջիկի նման շրջում է ամբողջ ցանցով։

Բայց տեսարժան վայրերի փոխարեն տվյալներ է փնտրում։


Փուլ 5․ Գաղտնաբառերի որս

Windows-ը շատ օգտակար բաներ է հիշում։

Բրաուզերը շատ օգտակար բաներ է հիշում։

VPN-ը շատ օգտակար բաներ է հիշում։

Եվ հենց այդ օգտակար բաներն են հետաքրքրում հարձակվողին։

Եթե մի տեղ ադմինի գաղտնաբառ գտնվեց, իրավիճակը կտրուկ փոխվում է։

Այդ պահին մեկ աշխատակցի համակարգիչը դառնում է ամբողջ ցանցի խնդիր։


Փուլ 6․ Դոմինոյի էֆեկտ

Սա արդեն այն փուլն է, որտեղ IT բաժինը պռոբլեմների մեջա հայտնվում․

Սկզբում վարակվում է մեկ համակարգիչ։

Հետո երկրորդը։

Հետո ֆայլային սերվերը։

Հետո Active Directory-ն։

Հետո արդեն բոլորը հասկանում են, որ իրավիճակը լուրջ է։

Շատ լուրջ․․․


Փուլ 7․ Տվյալների Հավաքում

Մինչ բոլորը փորձում են հասկանալ ինչ է կատարվում, հարձակվողը հավաքում է այն ամենը, ինչ արժեք ունի.

📂 Հաճախորդների տվյալներ

📂 Պայմանագրեր

📂 Ֆինանսական հաշվետվություններ

📂 Աշխատակիցների տվյալներ

📂 Ներքին փաստաթղթեր

Հետո այդ ամենը հանգիստ դուրս է բերվում ընկերությունից։

Որոշ դեպքերում մարդիկ ամիսներ անց են հասկանում, որ տվյալներն արդեն գողացվել են։


Փուլ 8․ Վերջնական ակորդ

Ու վերջում գալիս է այն պահը, որը բոլորը գիտեն։

Ransomware։

Մի օր աշխատակիցները գալիս են աշխատանքի։

Բացում են համակարգիչը։

Ֆայլերը չեն բացվում։

Սերվերները չեն աշխատում։

Էկրանին գրված է.

Ձեր տվյալները Կոդավորված են։
Եթե ցանկանում եք վերադարձնել դրանք, վճարեք։

Բայց ժամանակակից խմբերը ավելի ագահ են դարձել։

Նրանք ասում են.

«Մենք ոչ միայն կոդավորելենք տվյալները։ Մենք նաև պատճենել ենք դրանք»։

Այսինքն նույնիսկ backup ունենալը միշտ չի փրկում։


Ամենակարևոր միտքը

Երբ մարդիկ լսում են «կիբերհարձակում», պատկերացնում են սև հուդիով տղայի, որը 14 մոնիտորի առաջ նստած կոտրում է NASA-ն։

Իրականում շատ դեպքերում ամեն ինչ սկսվում է շատ ավելի ձանձրալի ձևով։

Մի CV։

Մի PDF։

Մի սեղմում։

Ու հետո արդեն ամբողջ ընկերությունը մասնակցում է մի խաղի, որի կանոնները հաքերն է գրում։



💛 Եթե հոդվածն օգտակար գտար ու կցանկանաս աջակցել հեղինակին հաջորդ հոդվածներ գրելու ճանապարհին, կարող ես փոխանցում կատարել հետևյալ քարտերին։

4083060040319606 Ամերիա Բանկ
460531424 IDRAM

Ամեն աջակցություն մոտիվացիա է շարունակելու


Կիբերանվտանգության Տելեգրամյան ալիք