BGP hijacking-ը ինտերնետի ամենավտանգավոր խնդիրներից մեկն է, որի մասին շատ մարդիկ նույնիսկ չեն լսել։ Բայց դա կարող է մեծ խնդիրներ առաջացնել նույնիսկ այն դեպքում, երբ կայքը կամ սերվերը նորմալ աշխատում են։ BGP-ը (Border Gateway Protocol) այն համակարգն է, որը օգնում է ինտերնետային ցանցերին իրար փոխանցել տեղեկություն այն մասին, թե որտեղ պետք է գնա տվյալ traffic-ը։ Պարզ ասած՝ BGP-ը ինտերնետի «ուղղություն ցույց տվող» համակարգն է։ Խնդիրը այն է, որ BGP-ը հիմնականում աշխատում է վստահության վրա։ Եթե մի ցանց հայտարարում է, որ ինքը կարող է փոխանցել որոշ IP հասցեների traffic-ը, մյուս ցանցերը սովորաբար հավատում են դրան։ Այստեղից էլ սկսվում են խնդիրները։ BGP hijacking-ը տեղի է ունենում այն ժամանակ, երբ որևէ ցանց հայտարարում է IP հասցեներ, որոնք իրականում իրեն չեն պատկանում։ Եթե մյուս provider-ները ընդունեն այդ հայտարարությունը, traffic-ը սկսում է գնալ սխալ ուղղությամբ։

Արդյունքում մարդիկ կարող են տեսնել timeout-ներ, չբացվող կայքեր կամ նույնիսկ կեղծ էջեր։ Որոշ դեպքերում traffic-ը պարզապես կորչում է, և առաջանում է outage։ Ավելի վտանգավոր իրավիճակներում հարձակվողները կարող են հետևել traffic-ին կամ այն փոխանցել այլ ուղղությամբ։ Սա կարող է բերել phishing հարձակումների, գաղտնաբառերի գողության և այլ անվտանգության խնդիրների։ Բայց ոչ բոլոր դեպքերն են դիտավորյալ հարձակումներ։ Երբեմն routing-ի սխալ կարգավորումները նույնպես կարող են մեծ խնդիրներ առաջացնել։ Մի փոքր սխալը կարող է մի քանի րոպեում տարածվել ամբողջ ինտերնետով։
Ամենահայտնի դեպքերից մեկը եղել է 2008 թվականին, երբ Pakistan Telecom-ը սխալ routing հայտարարության պատճառով ժամանակավորապես խափանեց YouTube-ի հասանելիությունը շատ երկրներում։ 2024 թվականին նույնպես Cloudflare-ի 1.1.1.1 ծառայությունը routing խնդիրների պատճառով անհասանելի դարձավ բազմաթիվ երկրների համար։ Այս դեպքերը ցույց են տալիս, թե որքան արագ կարող է մեկ սխալը գլոբալ ազդեցություն ունենալ։ BGP hijacking-ը կարևոր խնդիր է բիզնեսների համար, որովհետև այսօր գրեթե ամեն ինչ կախված է կայուն ինտերնետ կապից։ Եթե traffic-ը սխալ ուղղությամբ գնա, կարող են դադարել աշխատել կայքերը, VPN-ները, cloud ծառայությունները և հավելվածները։ Անվտանգության տեսանկյունից էլ սա շատ լուրջ խնդիր է, որովհետև որոշ հարձակվողներ կարող են գաղտնի վերահսկել կամ փոխել traffic-ը։ Որոշ դեպքերում նրանք կարող են նույնիսկ տվյալներ գողանալ կամ մարդկանց redirect անել կեղծ կայքեր։ Այս ռիսկերը նվազեցնելու համար շատ ցանցեր այսօր օգտագործում են RPKI և Route Origin Validation (ROV) տեխնոլոգիաները։ Դրանք օգնում են ստուգել, թե արդյոք տվյալ ցանցը իրականում իրավունք ունի հայտարարել որոշ IP հասցեներ։ Սակայն BGP hijacking-ի խնդիրը դեռ ամբողջությամբ լուծված չէ։ Չնայած այսօր արդեն կան տարբեր պաշտպանական մեթոդներ, ոչ բոլոր provider-ներն են դրանք օգտագործում։ Որոշ ցանցեր դեռ չեն կիրառում RPKI կամ ճիշտ filtering համակարգեր, դրա պատճառով էլ routing-ի սխալները կամ կեղծ հայտարարությունները կարող են արագ տարածվել ամբողջ ինտերնետով։
Վերջին տարիների դեպքերը ցույց տվեցին, որ նույնիսկ մեծ և հայտնի ընկերությունները լիովին պաշտպանված չեն նման խնդիրներից։ 2024 թվականին Cloudflare-ի DNS ծառայության հետ կապված incident-ը ցույց տվեց, թե ինչպես կարող է մեկ սխալ routing հայտարարությունը ազդեցություն ունենալ բազմաթիվ երկրների վրա։
Այս պատճառով routing security-ն այսօր շատ կարևոր թեմա է դարձել։ Provider-ները և network engineer-ները փորձում են ավելի լավ monitoring համակարգեր օգտագործել, որպեսզի hijack-ները ավելի արագ հայտնաբերեն և կանխեն։
Ի՞նչ է BGP hijacking-ը պարզ բառերով
Սա այն դեպքն է, երբ ինտերնետի traffic-ը սխալ ճանապարհով է գնում, որովհետև ինչ-որ ցանց կեղծ կամ սխալ տեղեկություն է տարածում routing-ի մասին։
Երբեմն BGP hijacking-ը դիտավորյալ հարձակում է լինում, բայց շատ դեպքերում սովորական տեխնիկական սխալ է։ Որոշ դեպքերում հարձակվողները կարող են տեսնել կամ վերահսկել traffic-ը ու տվյալներ գողանալ։ RPKI-ն օգնում է ստուգել, թե որ ցանցն իրականում իրավունք ունի օգտագործել տվյալ IP հասցեները։ BGP-ը օգնում է ինտերնետին հասկանալ, թե traffic-ը որ ճանապարհով պետք է գնա տարբեր ցանցերի միջև։









Comments (0)