Ի՞նչ է օպերացիոն համակարգը
Օպերացիոն համակարգը գլխավոր ծրագրային ապահովումն է, որը կառավարում է համակարգչի աշխատանքը։ Օպերացիոն համակարգը ստանձնում է ծրագրային մասով համակարգչի ղեկավարումը և կառավարում է համակարգչին հանձնարարված առաջադրանքները։ Օպերացիոն համակարգի բացակայության կամ վնասված լինելու դեպքում համակարգիչը չի միանա կամ կաշխատի թերություններով։ Տարածվածությամբ ՝ Microsoft Windows-ը համարվում է առաջատար օպերացիոն համակարգը։ Վերջինիս օգտագործողների քանակը հասնում է 70 %։ Apple Inc -ի արտադրության macOS֊ օպերացիոն համակարգը երկրորդ տեղում է (20%), իսկ Linux - ի բոլոր տարբերակները միասին օգտագործում են 3.7%-ը։* Հեռախոսային սարքերի շրջանակում Android են օգտագործում մարդկանց մոտ 70 տոկոսը, որոնց քանակը տարեկան 10.3 տոկոսով աճում է։ Երկրորդ տեղում է Apple-ի iOS-ն իր 29 տոկոս օգտագործելիությամբ։Linux-ն առավել տարածված է սերվերներում։ ՕՀ-ի օրինակներ են ՝ Android, iOS, Linux, Windows, Mac Os, BSD և այլն։Ամբողջ աշխարհի սերվերների 50%-ից ավելին օգտագործում են Linux օպերացիոն համակարգեր։ Android ՕՀ-ն նունպես հիմնված է Linux Kernel-ի մոդիֆիկացիայի վրա։
Ին՞չ է Kernel-ը
Kernel-ը կարելի է ասել օպերացիոն համակարգի սիրտն է։Դա այն միջուկն է, որն ապահովում է հիմնական ծառայություններ օպերացիոն համակարգի բոլոր մյուս մասերի համար: Այն հիմնական շերտն է օպերացիոն համակարգի և Համակարգչային սարքավորումների միջև և կատարում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գործողությունների և հիշողության կառավարում, ֆայլային համակարգերի հետ աշխատանք, սարքերի կառավարում և ցանցերի հետ աշխատանք:
Ի՞նչ է Unix-ը
«Յունիքս»-ը բազմաֆունկցիոնալ և բազմապրոֆիլ օպերացիոն համակարգ է։ Այն ստեղծվել է 1960 թվականին Bell Labs ընկերության աշխատակիցներ Կեն Թոմսոնի, Դենիս Ռիչիի և Դուգլաս Մակիլռոեմի կողմից։ Մինչ օրս ստեղծվել են շատ Unix-ի տեսակներ, սակայն դրանցից մի փոքր մասը կարելի է համարել Unix, իսկ մյուսները չնայած, որ օգտագործել են նույն տեխնոլոգիաները, համարվում են «յունիքսանման» համակարգեր։ Unix like- համակարգեր են համարվում այն օպերացիոն համակարգերը որոնց աշխատանքը համընկնում է Unix-ի հետ, կամ կարող են իրենց մեջ պարունակել Unix-ի բաց համակարգի հիմնական կոդի բաղկացուցիչ մասերը։ Unix like օպերացիոն համակարգերի օրինակներից են Linux, Mac Os, Solaris, BSD և այլն։ Չկա կոնկրետ ընդունված ստանդարտ, որը հնարավորություն կտա տարբերակելու Unix-like համակարգ լինել կամ չլինելը։ Unix-like համակարգերի օրինակներից է GNU Project-ը, որը ստեղծվել է Richard Stalman-ի կողմից այն ժամանակ, երբ Unix-ի կոդերը ( sources ) ալյևս անվճար չէին։ Առաջին Unix օպերացիոն համակարգի կոդը գրվել է «ասեմբլերով»(Assembly language), հետագայում C ծրագրավորման լեզուն ստեղծվելուց հետո, օպերացիոն համակարգը գրվել է C –ով։ Այսպիսով Unix-ը խթան հանդիսացավ նոր օպերացիոն համակարգերի, ծրագրային ապահովումների և C ծրագրավորման լեզվի ստեղծման ու տարածման մեջ։
Ի՞նչ է GNU-ն ( GNU is Not UNIX )
GNU-ն Unix-like օպերացիոն համակարգ է։ Այն ստեղծվել է Ռիչարդ Սթոլման-ի կողմից 1983թ-ին։ 1984թ-ին Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանից դուրս գալուց հետո Սթոլման-ը որոշում կայացրեց իր ամբողջ ժամանակը նվիրել ազատ օգտագործման և տարածման ծրագրային ապահովում ստեղծելու գաղափարին(FOSS)։ Նպատակը հանդիսանում էր ստեղծել ծրագրային ապահովում, որպեսզի մարդիկ ազատ ընտրության հնարավորություն ունենան վճարովի և անվճար ծրագրային ապահովումների մեջ։ Երկարատև 20 տարիների աշխատանքի ընթացքում ազատ տարածման, անվճար և բաց կոդով (free operation system, open source code) օպերացիոն համակարգ ստեղծելու գաղափարը մեծ տարածում գտավ։ GNU օպերացիոն համակարգի առաջին ծրագիրը Emacs անունով տեքստային խմբագրիչն էր։ Այսպիսով բաց կոդի, անվճար տարածման և օգտագործման ծրագրային ապահովում ստեղծելու գաղափարի շուրջ միավորվում էին մասնագետներ, որոնց շնորհիվ ավելանում էր ծրագրերի քանակը, և զարգանում էր Open Source-ի գաղափարը։
Ի՞նչպես է ստեղծվել GNU/Linux-ը
Սթոլման-ի կողմից անվճար բաց ծրագրային կոդով (open source) օպերացիոն համակարգ ստեղծելու գաղափարը լիովին չհասավ իր նպատակին, քանի որ GNU նախագծին պակասում էր միջուկը (kernel)-ը։ Սթոլման-ը օգտագործում էր Unix- ի կողմից ստեղծված միջուկը (kernel-ը), որը open source չէր: Հետևաբար ամբողջական՝ առանց սահմանափակումների օպերացիոն համակարգ ստեղծելու գաղափարը դառնում էր անհնար։ Այդ ամենը գիտակցելով 1991-ին Linus Torvalds-ի կողմից ստեղծվեց անվճար Unix անման (Unix-like) kernel-ը։ Առանց kernel-ի օպերացիոն համակարգն ուղղակի անիմաստ բնույթ է կրում, առանց GNU-ի ծրագրային ապահովման նույնպես։ Այդ իսկ պատճառով ամբողջ համակարգն անվանեցին “GNU / Linux”։Լինուսը 21 տարեկան էր, երբ ստեղծեց իր օպերացիոն համակարգի Kernel-ը։ Նա այդ գործընթացը հոբբի էր համարում։ Նրա կոդը պարունակում էր 176250 տող, իսկ վերջին տարիներում այն հասել է մոտավորապես 10 միլիոն տողի

Լինուքսի լոգոն՝ TUX պինգվինը
GNU/Linux-ի առավելությունները և թերությունները
Լինուքսն ամբողջությամբ Open Source է, այսինքն յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունի Linux-ում օգտագործվող բոլոր ծրագրերի մեջ կատարել փոփոխություններ, տեսնել հետաքրքրող ծրագրերի կոդերը և ունի ազատ տարածման իրավունք։ Առավելություն է համարվում նաև տարբերակների (linux distributions) լայն տեսականին, որը հնարավորություն է տալիս գտնել մեզ համար ամենահարմար GUI (graphic user interface) -ն և ֆունկցիոնալությունը։ Ի տարբերություն Windows-ի այն զբաղեցնում է ավելի քիչ օպերատիվ հիշողություն, աշխատում է ավելի թեթև և արագ, շատ հարմար է օգտագործել հին ու դանդաղ աշխատող համակարգիչների վրա։ Linux-ում գրեթե չկան վիրուսներ, շատ հազվադեպ կարելի է հանդիպել վտանգավոր ծրագրերի պատճառներից մեկը այն է որ այն լայն տարածում չունի հասարակության շրջանում և նրա համար գրեթե վիրուսներ չեն գրվում։
Թերություններից են՝ խաղերի և որոշ Windows/OSx - ական ծրագրերի( e.g. Adobe Creative Suite, Autodesk Products, CorelDRAW) բացակայությունը և որոշ մարդկանց համար վախեցնող`«տերմինալով» հրամանների օգտագործումը։ Մյուս կողմից terminal/shell-ի օգտագործումը ունի մի շարք առավելություններ և հնարավորություններ, քան GUI գրաֆիկական միջերեսով ծրագրերի օգտագործման դեպքում։ Վերոնշյալ ծրագրերի համար արդեն կան մի շարք այլընտրանքներ, որոնցից են ՝ Krita, Kdenlive, GIMP, Pinta, Inkscape, FreeCAD, OpenSCAD և այլն։ Այսօր մի շարք ընկերություններ միանում են GNU/Linux-ի նախաձեռնությանը և որոշ ծրագրեր դառնում են հասանելի (օրինակ Autodesk Maya-ն): Ubuntu/Debian-ի ամենատարածված անհատական Linux ՕՀ- համար ստեղծվել և հասանելի են մի շարք ճարտարագիտական և ծրագրավորման (softwares for development) համար նախատեսված ծրագրային ապահովումներ ՝ Android studio, Atom, Brackets, Sublime Text:
Նաև լինուքս դիստրիբուտիվների առավելություներից մեկը live տարբերակի առկայությունն է,այսինք կարող եք boot լինել usb կրիչից ծանոթանալ օպերացիոն համակարգի հետ նախկան նրա տեղադրելը։
Նաև լինուքս-ի առավելությունը այն է որ Linux- ը չունի ներկառուցված գրաֆիկական ինտերֆեյս ( GUI) և կան բազմաթիվ գրաֆիկական ինտերֆեյսներ ( GUI) և մենք կարող ենք տեղադրել մեզ հարմար գրաֆիկական ինտերֆեյսը կամ միժամանակ ունենալ մի քանի գրաֆիկական ինտերֆեյս։
Սրանք հիմնական առավելություններն ու թերություններն էին, որոնց շարքն այսքանով չի ավարտվում։
GNU/Linux ՕՀ-ի տեսակների մասին (Distributions)
Linux ՕՀ-ի տարբերակները բազմազան են: Ներկա պահին գոյություն ունի մոտավորապես 500 տեսակի linux օպերացիոն համակարգեր ։ Distribution-ները տարբերվում են իրարից դիզայնով, ծրագրային փաթեթներով, և օգտագործելով մի Distribution-ը՝ շատ հեշտ կարելի է հարմարվել մեկ ուրիշին։ Distribution-ների այդքան մեծ ծավալը պայմանավորված է նրա Open source լինելու հետ, այսինքն մարդիկ օգտագործում են եղած Distribution-ների կոդը և ստեղծում իրենց սեփական օպերացիոն համակարգը։Ամենատարածված Distribution-ը Ubuntu-ն է, որն ունի շատ հարմար գրաֆիկական միջավայր, և շատ հաճախ է թարմացվում օպերացիոն համակարգը, քանի որ ունի մեծ սպասարկող մասնագետներ ` Ubuntu community. Բացի Ubuntu-ից նաև մեծ տարածում ունեն Fedora, Linux Mint, Centos, Opensuse, Gentoo, Manjaro տեսակները։Ի տարբերություն Windows-ի Linux- ը չունի ներկառուցված գրաֆիկական ինտերֆեյս ( GUI)։ Այսինքն Linux-ը հնարավորություն է տալիս ընտրել մեզ ամենա հարմար գրաֆիկական միջավայրը ( արտաքին տեսքը և դիզայնը ) օպերացիոն համակարգում։
Օրինակ կա նման մի կայք որը նվիրված է Linux-ին և BSD-ին։Այստեղ դուք կգտնեք տարբեր լինուքսի տեսակների մասին տեղեկություններ։

Վերջին 1 տարվա ընթացքում ամենահայտնի Linux Distributions-ները ըստ DistroWatch կայքի։
Ի՞նչ է GPL-ը, LGPL-ը
General Public License (GPL)
Հնարավորություն է տալիս օգտվել բաց կոդից միայն այն պայմանով, որ փոփոխված կոդը նույնպես պետք է լինի open source բոլորի համար։ Յուրաքանչյուր ծրագիր, որը օգտագործում է GPL-ին պատկանող կոդ ՝ համարվում է այդ կոդի շարունակությունը։ GNU Lesser General Public License LGPL-ն ավելի քիչ սահմանափակումներով լիցենզիա է, քան GPL-ը։ LGPL-ը թույլ է տալիս ծրագրավորողներին և ընկերություններին օգտագործել և ներառել LGPL ծրագրեր իրենց սեփական ծրագրերի մեջ՝ առանց իրենց սեփական ծրագրային հատվածի source code-ի տրամադրման անհրաժեշտության։ Օգտակար է իմանալ. Սթոլման-ը այս լիցենզիայի տեսակները ստեղծելուց ունեցել է մի նպատակ՝ ստեղծել մի համակարգ, որը թույլ կտա ունենալ ընտրություն անվճար և վճարովի ծրագրերի միջև։ Նա ցանկանում էր, որ մարդիկ հնարավորություն ունենան փոխել յուրաքանչյուր ծրագրի կոդ և հարմարեցնեն այն իրենց սեփական կարիքների համար։GPL լիցենզիան կարևոր նշանակություն ազատ ծրագրերի և ստեղծման զարգազման գործում։
Ամփոփում
• Linux-ը համարվում է յունիքսանման օպերիացիոն համակարգ։
• Linux-ը օպերացիոն համակարգ չէ այլ օպերացիոն համակարգի միջուկ։Հետագայում Linux-ի հիման վրա արդեն ստեղծվել են տարատեսակ օպերացիոն համակարգեր`android,chrome os և Distributions-ներ՝ Debian,Ubuntu,Arch,Red Hat Enterprise Linux,open suse,Fedora և այլն։
• Կա ավելի քան 600 linux Distributions:
• Յունիքսանման օպերացիոն համակարգերից են՝ FreeBSD,HP UX,Solaris և այլն։
• Ազատ ծրագրերի տարածման մեջ շատ մեծ դերակատարում ունի GPL լիցենզիան,որը հնարավորություն է տալիս օգտվել բաց կոդից միայն այն պայմանով, որ փոփոխված կոդը նույնպես պետք է լինի open source բոլորի համար։
•Linux օպերացիոն համակարգի միջուկը ստեղծվել է ֆին ծրագրավորող Լինուս Տորվալդսի կողմից
• Կիբեռանվտանգության հայալեզու ալիք ` https://t.me/onioncyberblog
• Python ծրագրավորման լեզվին նվիրված հայալեզու ալիք ` https://t.me/pyarmenia





Comments (1)