«Ի՞նչ... հեռախոսներս էլ են վերահսկելո՞ւ»
Վերջին օրերին հենց սա են գրում մարդիկ, երբ լսում են IMEI-ների մասին։
Ու եթե անկեղծ՝ շատերը նույնիսկ չգիտեն, որ իրենց հեռախոսն արդեն ունի մի բան, որի միջոցով այն ճանաչվում է բջջային ցանցում։
Դա IMEI-ն է։
15 նիշանոց համար, որը յուրահատուկ է գրեթե յուրաքանչյուր հեռախոսի համար։
Իսկ հիմա ամենահետաքրքիրը...
Հայաստանում ուզում են ներդնել համակարգ, որը կստուգի հեռախոսների IMEI-ները։
Եթե պարզվի, որ հեռախոսի IMEI-ն կեղծ է, կրկնօրինակված է կամ օրինական չի գրանցվել, ապա ապագայում այն կարող է պարզապես չաշխատել հայկական բջջային ցանցերում։
Այսինքն՝
📵Ոչ մի Զանգ։
📵Ոչ մի Մոբայլ ինտերնետ։
📵Ոչ մի SMS։
Հեռախոսը կմնա Wi-Fi-ով աշխատող «փոքր պլանշետ»։
Հիմա մի պահ մտածեք...
Քանի՞ մարդ է Հայաստանում հեռախոս գնել.
«ծանոթից»,
«շատ էժան էր» տարբերակով,
կամ արտասահմանից բերած առանց որևէ փաստաթղթի։
Եթե նման համակարգը ամբողջությամբ գործի, հենց այդ սարքերն են առաջինը հայտնվելու ռիսկային խմբում։
Բայց ամենաշատ տրվող հարցը սա է.
«Իսկ կարո՞ղ են IMEI-ով հետևել ինձ»։
IMEI-ն ինքն իրեն GPS չէ։
Բայց այն սարքի նույնականացման համարն է։
Երբ այն համադրվում է SIM քարտի, օպերատորի և բջջային աշտարակների տվյալների հետ, արդեն հնարավոր է հասկանալ, թե որ սարքն է աշխատել ցանցում։
Սա էլ է պատճառներից մեկը, որ շատերը մտահոգված են այս նախաձեռնությամբ։
Ուշադրություն
Շատերն արդեն գրում են.
«IMEI-ն կփոխեմ, կպրծնեմ»։
Իրականում այդքան հեշտ չէ։
Ժամանակակից ցանցերը կարող են հայտնաբերել կեղծ կամ կրկնօրինակված IMEI-ները, և հենց դրանց դեմ էլ հիմնականում ուղղված է այս համակարգը։
Ամենակարևոր հարցը
Այս նախաձեռնությունը ներկայացվում է որպես պայքար՝
✅ մաքսանենգ հեռախոսների դեմ,
✅ գողացված սարքերի դեմ,
✅ կեղծ IMEI-ների դեմ։
Բայց մարդիկ մեկ ուրիշ հարց էլ են տալիս.
Սա միայն անվտանգության՞ համար է, թե՞ նաև քաղաքացիների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու քայլ է։
Դրա պատասխանը, հավանաբար, ժամանակը կտա։
💛 Եթե հոդվածն օգտակար գտար ու կցանկանաս աջակցել հեղինակին հաջորդ հոդվածներ գրելու ճանապարհին, կարող ես փոխանցում կատարել հետևյալ քարտերին։
4083060040319606 Ամերիա Բանկ460531424 IDRAM
Ամեն աջակցություն մոտիվացիա է շարունակելու









Comments (2)