«Ախպեր, կարա՞ս ընգերուհուս սայտը ջարդես»

կիբեռանվտանգության սև հումորը

Էս սցենարը միշտ նույն ձևով ա լինում։ Քո համար նստած էս, կոֆե ես խմում, մեկ էլ մեկը գալիս ա՝
— «Բրատ, դու IT-ի ից լավ էիր չէ?»
— «Հա, կարելիա տենց էլ ասել»
— «Ախպեր, մի փոքր բան կա…»

Ու էդ «փոքր բանը» 99% դեպքերում դառնում ա՝ «կարան՞ք ընգերուհուս էջը ջարդենք, տենանք ում հետ ա խոսում»

Սկզբում փորձում ես նորմալ բացատրել․

— «Չէ, բռատ ջան էտդ օրինական չի, էտ ըտենց չի աշխատում» Բայց ինքը չի հանձնվում․

— «Չէ ախպեր, լուրջ եմ ասում, ես զգում եմ բան կա»

Հետո սկսվում ա երկրորդ փուլը՝ մարդը սկսում ա քեզ համոզել, որ դու հենց դրա համար ես սովորել։

— «Բա ինչի՞ համար ես սովորել, եթե չես կարա ջարդես»

Էդ պահին ուզում ես ասել․ «բժիշկը չի սովորում, որ քեզ ճիշտ ծեծի, այլ բուժի» Բայց դու արդեն հոգնել ես, ասում ես՝

— «պաշտպանվելու համար եմ սովորել, ոչ թե մարդկանց կյանք փչացնելու»

Բայց սյուժեն սրանով չի վերջանում

Մարդը մի քիչ լռում ա… հետո հանկարծ՝ plot twist․ — «Լավ, էդ դեպքում կարա՞ս ասես ոնց ինքս ջարդեմ»

Այսինքն՝ դու հենց նոր մերժեցիր, բացատրեցիր, կարելիա ասել դաս տվեցիր… ու ինքը եկավ նույն կետին, բայց DIY տարբերակով ։)

Ամենահետաքրքիրն էն ա, որ նույն մարդիկ հետո ասում են․

— «Բա ինչի՞ են մարդկանց հաշիվները գողանում»

— «Քո նման սենց հարցերից են սկսում սաղ»

Իրականում էս ամբողջ պատմության մեջ ամենամեծ irony-ն էն ա, որ մարդիկ ուզում են «ճշմարտություն իմանալ» էս ձևով։ Բայց եթե դու հասել ես էն կետին, որ պետք ա էջը ջարդես, որ վստահես, ուրեմն իմացի էտ ձեր հարաբերությունը ավելի շուտ ա «կրաշ» եղել, քան սայթը։
Ու որ ասում ես «չեմ անելու», մարդը նեղանում ա քեզնից, ասում ա՝
— «Լավ, հասկացա, չես ուզում օգնես»
Չեմ ուզում օգնե՞մ

Բրատ, աչկիս դու ուզում ես ես դառնամ քո սերիալի վիլլեյնը։

Կիբերանվտանգության մասին իմ տելեգրամյան ալիքը: https://t.me/cybersecurity_am
Դոնաթ՝ https://t.me/cybersecurity_am/25

Իմ ինստան ստեղա՝ https://www.instagram.com/sargsyanvahee