Լավ…
եթե էս հոդվածը բացել ես, ուրեմն արդեն ուշ ա։

Քանի դեռ դու սա կարդում ես՝
ինչ-որ մեկը աշխարհում փորձում ա կռահել թե դու ինչ գաղտնաբառեր ունես

Ու ամենազավեշտալին գիտե՞ս որն ա։
Հնարավոր ա՝ ինքը քեզնից քեզ լավ ճանաչի։


Պարան

Պարանը երկու բան ա անում․

կամ փրկում ա,
կամ կապում ա։

Ինտերնետում էլ ա նույնը։

Մի link-ը կարող ա քեզ հասցնի կարևոր ինֆոյի,
մյուսը՝
բերի մի ֆեյք լոգինի էջի, որտեղ դու քո սեփական ձեռքով տալիս ես գաղտնաբառդ։

Հաքերները հիմա կոտրելով չեն մտնում։ Էդ ժամանակները անցել են։

Հիմա իրանք ուղղակի նայում են՝
երբ ես հոգնած,
երբ ես շտապում,
երբ ուշադրություն չես դարձնում։

Ու հավատա…
մարդիկ շատ ավելի հեշտ են խաբվում, քան համակարգիչները։


Դաշնամուր

Դաշնամուրի վրա կա 88 ստեղն։

Բայց հարձակվողին պետք ա ընդամենը մեկը։
ՄԵԿԸ։

Մի սխալ click։
Մի թույլատրած նոթիֆիքեյշն։
Մի “Ներբեռնել CV.pdf.exe”

Ու վերջ։

Քո browser-ը սկսում ա քո մասին ավելի շատ բան իմանալ, քան ընկերներդ։


Վազելին

Հա, էս մասին էիք սպասում

Վազելինը շփումը հարթեցնելու ու փափկեցնելու համար ա։

կիբեր հարփակումներնել էլ են տենց աշխատում։

Եթե ամեն ինչ շատ հարթա թվում՝
ուրմն մտածի։

“Ձեր էջը կջնջվի 5 րոպեից”
“Սեղմեք այստեղ”
“Դուք շահել եք iPhone”

Չափից շատ հեշտ բաները ինտերնետում սովորաբար ծուղակներ են։

Հաքերները չեն սիրում, երբ դու մտածում ես։
Իրանց պետք ա, որ դու խուճապի մեջ լինես։

Որ ձեռքդ ուղեղից արագ աշխատի։


Ու հիմա ամենակարևորը

Քո հեռախոսը քեզ լսու՞մ ա։

Գուցե։

Քո տվյալները վաճառվու՞մ են։

Հաստատ։

Քեզ հետևու՞մ են։

Ամեն օր։

Բայց ամենասարսափելին էդ չի։

Ամենասարսափելին էն ա, որ մարդկանց մեծ մասը արդեն հարմարվել ա դրան։


Մի ան փորձի անես

Հիմա մտի բրաուզերիդ կամ ինչ որ AI իդ պատմությունը որը հաճախ էս օգտագործում։

Նայի վերջին 10 որոնումները։

ու մտածիր եթե մեկը դրանք կարդա՝
քեզ ինչքա՞ն լավ կհասկանա։

Քո վախերը։
Հետաքրքրությունները։
Գիշերվա 3-ի հարցերը

Դու ինտերնետում շատ ավելի մերկ ես, քան պատկերացնում ես։


Կիբերանվտանգությունը էտ մենակ այթիշնիկների համար չի

էտ սովորություն ա։

  • կրկնվող գաղտնաբառեր չոգտագործելը

  • ռանդոմ լինկերով չմտնելը

  • տեսախցիկի թույտվությունները ստուգելը

  • Ձրի Wi-Fi-ին չվստահելը

  • “Ես ինչ ունեմ որ մի հատ էլ ինձ հաք անեն” չմտածելը

Որովհետև հավատա…

հաքերներին միշտ չի որ կոնկրետ ԴՈՒ էս պետք։

Իրանց պետք ա մեկը, ով անփույթա։


Ու եթե մինչև էստեղ կարդացել ես…

ուրեմն դու արդեն մեր մարդկանցից ես…

Կիբերանվտանգության մասին իմ տելեգրամյան ալիքը: https://t.me/cybersecurity_am